News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մինչ Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները ավելի ու ավելի ժամանակակից զենք են մատակարարում Ուկրաինային, Վաշինգտոնը բանակցություններ է վարում Կիեւի հետ հակամարտության սրման վտանգի շուրջ, եթե վերջինս հարված հասցնի Ռուսաստանի խորը տարածքին:

Reuters-ը, վկայակոչելով աղբյուրներին, հաղորդում է, որ բավական զգայուն բնույթ կրող քննարկումները, որոնց մասին նախկինում չի հաղորդվել, ուկրաինական ուժերին մատակարարվող զենքի օգտագործման աշխարհագրական սահմանափակումներ չեն դնում: Սակայն խոսակցություններն ուղղված են էսկալացիայի ռիսկի ընդհանուր ըմբռնման հասնելուն, հայտնել են ամերիկացի երեք պաշտոնյաներ եւ դիվանագիտական աղբյուրներ:

«Մենք մտահոգված ենք էսկալացիայի պատճառով, բայց դեռ չենք ուզում աշխարհագրական սահմանափակումներ դնել կամ նրանց ձեռքերը չափազանց ամուր կապել այն հարցում, ինչ մենք տալիս ենք»,- ասել է աղբյուրը:

Ջո Բայդենի վարչակազմը եւ ԱՄՆ դաշնակիցները գնալով ավելի հաճախ են պատրաստ Ուկրաինային տրամադրել ավելի մեծ հեռահարության սպառազինություն, ներառյալ՝ M777 հաուբիցներ: Անցյալ շաբաթ Պենտագոնը հայտարարել էր, որ Դանիան Ուկրաինային «Հարպուն» հականավային հրթիռներ կտրամադրի, դա ավելի կընդլայնի Կիեւի հնարավորությունները։

ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ Բայդենի վարչակազմը նույնիսկ դիտարկում է Կիեւին բարձր շարժունակության հրետանային հրթիռային M142 համակարգեր (HIMARS) մատակարարելու հարցը, դրանց հեռահարությունը կարող է հասնել մինչեւ հարյուրավոր կիլոմետրերի՝ կախված զինամթերքից:

Սակայն ԱՄՆ հետախուզությունը նաեւ զգուշացրել է աճող ռիսկերի մասին, հատկապես հաշվի առնելով «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ակնհայտ հավակնությունների եւ նրա զինված ուժերի գործողությունների միջեւ եղած անհամապատասխանությունը»: Առաջիկա ամիսներին պատերազմը կարող է գնալ «ավելի անկանխատեսելի եւ պոտենցիալ էսկալացիոն հետագծով,- Սենատի լսումների ժամանակ ասել է Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը:

ԱՄՆ-ը ուղղակիորեն չի պատերազմում ռուսական ուժերի հետ, սակայն Պենտագոնի հրամանատարները մշտական կապի մեջ են ուկրաինացի առաջնորդների հետ եւ տրամադրում են հետախուզական շատ կարեւոր տվյալներ, որոնք թույլ են տվել Ուկրաինային հարձակվել ռուսական ուժերի վրա ցամաքում եւ ծովում, ասել են ամերիկացի պաշտոնյաները:

ԱՄՆ երկրորդ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Վաշինգտոնը եւ Կիեւը ընդհանուր «ըմբռնում» ունեն արեւմտյան որոշ զինատեսակների օգտագործման վերաբերյալ: «Մինչ այժմ մենք շեմերի հետ կապված նույն ալիքի վրա ենք եղել»,- ասել է պաշտոնյան։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է Արեւմուտքին, որ Ուկրաինային այնպիսի զենքի մատակարարումը, որը կարող է հարվածել ռուսական տարածքին, «լուրջ քայլ կլինի դեպի անընդունելի էսկալացիա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ