News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիան հունիսի 10-ից կրկին կբացվի 98 երկրներից եւ տարածաշրջաններից զբոսաշրջիկների համար՝ վերջ դնելով համավարակի պատճառով երկամյա լոքդաունին, հայտնում է AP-ը:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ կառավարությունը հայտարարեց, որ մայիսից կթույլատրվեն փոքր խմբակային շրջագայությունները ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Թաիլանդից եւ Սինգապուրից այցելուների հետ:

Կառավարությունը վերանայել է սահմանային հսկողությունը՝ 98 երկրներից եւ տարածաշրջաններից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Կանադայից եւ Մալայզիայից զբոսաշրջային փաթեթներ ընդունելու համար:

Ճապոնիան նաեւ կավելացնի միջազգային թռիչքներ ընդունող օդանավակայանների թիվը՝ դրանք հասցնելով 7-ի։

Համավարակի ընթացքում Ճապոնիան մեծ մասամբ արգելում էր բոլոր զբոսաշրջիկների մուտքը եւ թույլատրում էր միայն իր քաղաքացիների եւ օտարերկրյա ռեզիդենտների մուտքը:

Ճապոնիա բոլոր ժամանողները պետք է բացասական թեստ ունենան, եւ շատերը պետք է նորից թեստ անցնեն ժամանելուն պես:

Ակնկալվում է, որ զբոսաշրջային խմբերը իրենց վրա կվերցնեն այն բանի ապահովումը, որ այցելուները պահպանեն Ճապոնիայում գրեթե համընդհանուր դիմակ կրելը եւ այլ միջոցները, որոնք օգնել են Covid-19-ի զոհերի թիվը համեմատաբար ցածր մակարդակի վրա պահել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ