News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միջազգային ֆինանսների ինստիտուտը կիսով չափ կրճատել է 2022-ի համաշխարհային արտադրության աճի իր կանխատեսումները՝ վկայակոչելով Ուկրաինայի պատերազմի տնտեսական հետեւանքները, Չինաստանի արձագանքը COVID-19 ալիքին եւ ԱՄՆ-ում դրամավարկային քաղաքականության խստացումը:

IIF-ն նաեւ ակնկալում է, որ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ անցած տարվա համեմատ կնվազեն 42 տոկոսով:

Հիմնվելով իր նոր գնահատականների վրա՝ համաշխարհային բանկային առեւտրային խումբը հայտարարել է, որ ռեցեսիայի ռիսկն աճել է: «Թուլությունը լայն հիմք ունի եւ սխալի քիչ հնարավորություն է թողնում,- զեկույցում գրում են IIF-ի տնտեսագետները:- Գլոբալ ռեցեսիայի վտանգը բարձր է: Այս համատեքստում մենք ակնկալում ենք, որ ոչ ռեզիդենտների հոսքը դեպի զարգացող շուկաներ զգալիորեն կդանդաղի»:

IIF-ն համաշխարհային ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը 4.6 տոկոսից իջեցրել է մինչեւ 2.3 տոկոս, ընդ որում G3-ը՝ ԱՄՆ-ն, եվրոգոտին եւ Ճապոնիան, այս տարի կաճի 1.9 տոկոսով: Չինաստանի աճը կնվազի մինչեւ 3.5 տոկոս՝ նախորդ գնահատականի 5.1 տոկոսից:

«Չինաստանում օմիկրոնի ալիքը սպասվածից ավելի ավերիչ եղավ, եւ զգալի վնաս կհասցնի տնտեսական աճին եւ կապիտալի հոսքերին», - ասվում է IIF-ի հայտարարության մեջ:

Եվրագոտում աճը 3 տոկոսիից կրճատվել է մինչեւ 1 տոկոս, հիմնականում՝ ուկրաինական պատերազմի հետեւանքների պատճառով։ «Կարեւոր է, քանի որ 2021-ից այս տարի վիճակագրական տեղափոխումը 1.9 տոկոսային կետ է կազմում, սա ռեցեսիայի կանխատեսում է, որը ՀՆԱ-ի անկում է ենթադրում տարվա երկրորդ կիսամյակում»:

«Ասիական երկրները պակաս են ենթարկված ուկրաինական պատերազմի հետեւանքով պարենային ապրանքների գների շոկին, քանի որ սննդակարգում ավելի շատ ուշադրություն է դարձվում բրնձին, քանի որ վերջին տարիներին բրնձի գները համեմատաբար ցածր են մնացել եւ ընդհանուր առմամբ ավելի քիչ են ենթարկված պարենային ապրանքների համաշխարհային գների վրա»,- ասվում է IIF-ի հայտարարության մեջ:

Զեկույցի համաձայն՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ, ինչպես սպասվում է, «զգալի» կդանդաղեն, ընդ որում, ոչ ռեզիդենտների հոսքերը նախորդ տարվա 1.68 տրիլիոն դոլարից կնվազեն մինչեւ 972 միլիարդ դոլար: Այդ թիվն ընկնում է մինչեւ 645 միլիարդ դոլար, եթե բացառենք Չինաստանը, 1.0 տրիլիոն դոլարի համեմատ:

Մեքսիկան, Արգենտինան եւ Վենեսուելան Լատինական Ամերիկայի այն սակավաթիվ երկրներից են, որտեղ այս տարի ընդհանուր հոսքի աճ է սպասվում, թեեւ բոլոր դեպքերում աճը տեղի է ունենում կտրուկ ցածր մակարդակներից: Ակնկալվում է, որ հոսքերը դեպի Բրազիլիա կկրճատվեն գրեթե երկու անգամ՝ մինչեւ 55.3 միլիարդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը գաղտնի ATACMS հրթիռներ է փոխանցել Ուկրաինային
Հրթիռներն առաջին անգամ կիրառվել են ապրիլի 17-ի վաղ առավոտյան...
Bloomberg. Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել․․․
Ուկրաինայի իրադարձությունների համար միայն գործող նախագահը չի, որ պատասխանատու է. Լուկաշենկո
Բավական է հիշել օտարերկրյա բանկերում հաշիվների մասին, կառավարիչներն իրենց ձեռքով կհանձնեն երկիրը...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ուկրաինայի քաղաքացիներին թույլատրվել է առանց վիզայի Վրաստանում մնալ երեք տարի
Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ երեք տարի
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Սմոլենսկի մարզի երկու նավթապահեստի
Այդ նավթապահեստներում եղել է 26 հազ․ խորանարդ մետր ռուսաստանյան վառելիք
Ամենաշատ