News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 29
USD
408.39
EUR
431.95
RUB
7.72
Տեսնել լրահոսը

Հայաստանի  տնտեսական ակտիվության տեմպըշարունակում է նվազել՝ կազմելով 9,4 տոկոս։ Օրերս վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսների սոցիալ-տնտեսական ամփոփ տվյալները, որն ևս մեկ անգամ փաստում է, որտնտեսական ցնցումներով լի տարի է լինելու։

Հիշեցնենք, որ գործող կառավարությունը 2022 թվականի համար պլանավորել էր ապահովել 7 տոկոսանոց տնտեսական աճ, սակայն արդեն բոլորին պարզ է, որ այդ կանխատեսումը որևէ հիմք չուներ և զուտ քարոզչական նպատակով էր հայտարարվել։ Հաշվի առնելով ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացող բացասական միտումները՝ միջազգային կազմակերպությունները կտրուկ նվազեցրել են Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ իրենց կանխատեսումները, որոնք 2-3 անգամ պաշտոնականիցցածր են։ Մասնավորապես՝ 2022 թվականի համար Համաշխարհային բանկը կանխատեսել է Հայաստանի տնտեսության 1,2 տոկոս աճ, Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 1,5 տոկոս, Ասիական զարգացման բանկը՝ 2,8 տոկոս, Moody’s-ը՝ 1,8 տոկոս, Fitch Ratings-ը՝ 1.3 տոկոս, Standart&Poors-ը՝ 1,3 տոկոս և այլն։ Հատկանշական է, որ նույնիսկ ՀՀ կենտրոնական բանկն է կանխատեսում ընդամենը 1,6 տոկոս տնտեսական աճ։ Այս բացասական գնահատականների պայմաններում անտրամաբանական է հայտարարել 7 տոկոսանոց աճի մասին

Եվ ահա, վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսների սոցիալ-տնտեսական ամփոփ տվյալները, համաձայն որոնց՝ տնտեսական ակտիվություն կազմել է 9,4 տոկոս, համեմատության համար պետք է նշել, որ հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել էր 9,6 տոկոս։ Այսինքն՝ տնտեսական ակտիվության տեմպը նվազել է 0,2 տոկոսով։

Մարտի համեմատ ապրիլին շարունակում են աճ գրանցել ծառայության, առևտրի և շինարարության ոլորտները։ Մասնավորապես՝ հունվար-ապրիլին ծառայության ոլորտը գրանցել է 23,5 տոկոս աճ, առևտրի ոլորտը՝ 7,8 տոկոս, իսկ շինարարության ոլորտը՝ 9 տոկոս։ Տնտեսության կայուն և երկարաժամկետ զարգացման տեսանկյունից մտահոգիչ է արդյունաբերության ոլորտի աճի դանդաղում՝ 3,1-ից հասնելով 2,6 տոկոսի։ Անշուշտ, արդյունաբերության ոլորտի վրա մեծ ազդեցություն են թողել հայկական դրամի արժևորումը, ինչպես նաև ռուսական շուկայում գնողունակ պահանջարկի նվազումը։

Հարկ է նշել նաև, որ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել է 25,2 տոկոս, ցավոք, արտահանման մեջ շարունակում իր մասնաբաժինն ավելացել հանքահումքային արտադրանքը՝ պայմանավորված միջազգային շուկայում մետաղների բարձր գներով։

2022 թվականին ամբողջ աշխարհում պահպանվում է գնաճային բարձր տեմպը, ինչի պատճառով մարդկանց գնողունակությունը շարունակաբար նվազում է։ Մասնավորապես՝ 2022 թվականին Հայաստանում սպառողական գներն աճել են 7,4 տոկոսով, իսկ միայն սննդամթերքի գներն ավելացել են 14,3 տոկոսով։ Անշուշտ, ապրանքների գների աճն իր հերթին հանգեցրել է պահանջարկի նվազման, հետևաբար, նվազել է ներմուծման աճի տեմպը՝ կազմելով 39,1 տոկոս։ Միաժամանակ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի անկումն էլ ավելի է խորացնում գնաճային միտումները։

Ուշագրավ է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի ապրիլին մարտի համեմատ տնտեսական ակտիվությունն ավելացել է 5,3 տոկոսով, սակայն միևնույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կտրուկ՝ 13,9 տոկոսով, նվազել են։ Փաստորեն արձանագրվում է պարադոքս՝ պաշտոնական թվերով տնտեսությունն աճում է, սակայն տնտեսական ակտիվության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ծավալները նվազում են։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Յանդեքսի» տասնյակ վարորդներ դժգոհում են միջնորդավճարի բարձրացումից, ընկերությունից էլ պնդում են՝ այն անխուսափելի է
Եթե մենք այս փոփոխությունները չանենք, վարորդներն ավելի շատ կորցնելու են, քան շահելու…
Դոլարն ու եվրոն կրկին արժեզրկվել են. ռուբլին ամրացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 27-ին, կազմել է...
ՊԵԿ. համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված է 725 հարկ վճարող
Առավել ռիսկային տնտեսվարողները՝ խոշորացույցի տակ...
FLYONE ARMENIA-ն կանոնավոր ուղիղ չվերթեր կիրականացնի Երևան - Սանկտ Պետերբուրգ - Երևան երթուղով
Երևան - Սանկտ Պետերբուրգ - Երևան երթուղով չվերթերը կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի...
Դոլարի նկատմամբ դրամի ամրապնդումը կարող է Հայաստանի տնտեսությունում ճգնաժամի վերածվել
Վերջին ամիսներին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի չափից ավելի ամրապնդում է նկատվում։ Եթե այս գործընթացն ունի օբյեկտիվ պատճառներ եւ հանգեցնում է տնտեսության մեջ դրական տեղաշարժերի, բնակչության կենսամակարդակի բարձրացման, ինֆլյացիայի զսպման, ապա դա կարելի էր միայն ողջունել։
Հայաստանի տնտեսական աճը փուչիկի պես պայթելու է
Ստացվում է, որ պարտքով ֆինանսավորում ենք ասֆալտապատման ծրագրերը, որոնց տնտեսական արդյունավետությունը...
Ֆոտոռեպորտաժներ