News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Դոլարային պարտատոմսերի բոլոր ռուսական թողարկումների փաստաթղթերում կա «Արժութային փոխհատուցում» կետը  (Currency Indemnity), որը թույլ է տալիս օրինական վճարումներ կատարել ռուբլով, եթե պատժամիջոցները խոչընդոտում են օրիգինալ փոխարժեքով վճարմանը: Դա ռուբլով վճարելու հնարավորություն է բացում՝ առանց ռուսական դեֆոլտ հայտարարելու հիմքերի, գրում է ՌԲԿ-ն:

Currency Indemnity-ն ենթադրում է, որ Ռուսաստանը կարող է վճարել դոլարից տարբեր արժույթ ունեցողին, «դատարանի որոշման, ցանկացած իրավասության դատարանի հրամանի կամ որեւէ այլ որոշման արդյունքում», գրում է պարբերականը:

Փաստաթղթերի համաձայն՝ այդ դեպքում վճարման պարտավորությունը կհամարվի կատարված, եթե ներդրողը կարողանա հաջորդ հնարավոր օրվա ընթացքում այլ արժույթի ստացված գումարը փոխանակել դոլարով։ ՌԲԿ-ն նաեւ նշում է, որ եթե կոնվերտացման ժամանակ դոլարով գումարը պակաս է հասանելիքից, ապա Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է փոխհատուցել այդ պակասը տիրոջը, ինչպես նաեւ փոխհատուցել գործարքի բոլոր ծախսերը:

ՌԲԿ-ն հարցում էր ուղարկել Ֆինանսների նախարարության մամուլի ծառայություն՝ «Արժութային փոխհատուցում» հոդվածի հնարավոր օգտագործման կամ պարտավորությունների կատարման այլընտրանքային ուղիների հարցով։ Նախարարությունից հայտարարել են, որ իրենք ելնում են ներդրողների իրավունքների առավելագույն պահպանումից։

ԱՄՆ-ն ավելի վաղ չէր երկարաձգել ընդհանուր լիցենզիան, որը թույլ է տալիս Ռուսաստանին վճարումներ կատարել իր արտաքին պարտքի սպասարկման համար, որի ժամկետը լրացել է մայիսի 25-ին։ Խոսքը լիցենզիայի մասին է, որը հակառուսական պատժամիջոցներից հանել էր Ռուսաստանի Դաշնության սուվերեն պարտքի մի մասի սպասարկման վճարումները։ Դրա ժամկետն ի սկզբանե սահմանված էր մինչեւ մայիսի 25-ը, սակայն կար դրա երկարաձգման հնարավորություն։ Մայիսի 26-ին ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ Ռուսաստանը գործիք կառաջարկի, որպեսզի իր պետական ​​պարտքի բոլոր տերերը վճարումներ ստանան։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շոլցը Սի Ցզինպինին հորդորել է օգտագործել ՌԴ-ի վրա իր ազդեցությունը՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար
«Դրա համար էլ նախագահ Սիին հորդորեցի ազդելու ՌԴ-ի վրա, որ Պուտինը վերջապես դադարեցնի իր անիմաստ արշավը, դուրս բերի զորքերն ու վերջ դնի այս զարհուրելի պատերազմին»…
Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը
Միևնույն ժամանակ, ռուսական հարձակողական գործողությունները հետ մղելու՝ ուկրաինական ուժերի կարողությունը նյութական ռեսուրսների սղության պատճառով կտրուկ նվազել է...
Սի Ծինփինը ուկրաինական հակամարտության կարգավորման չորս սկզբունք է առաջադրել
Սի Ծինփինն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է կանխել հակամարտության սրումը կամ վերահսկողությունից դուրս գալը
Ավելի էժան է Patriot տալ. Բորելը գնահատել է, թե ինչ անել վնասված Տրիպիլյա ՋԷԿ-ի հետ
Նախքան Ուկրաինայի վերականգնման մասին խոսելը, մենք պետք է խուսափենք դրա կործանումից...
Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության
Նախագահը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շատ դժվար ժամանակներ են ապրում, քանի որ նրանք պետք է կռվեն Ռուսաստանի հսկայական բանակի դեմ
Շվեյցարիան հրաժարվել է օգնել Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների որոնման հարցում
Այդ պատճառով Դաշնային խորհուրդը ներկայումս REPO-ին պաշտոնապես միանալու անհրաժեշտություն չի տեսնում
Ամենաշատ