News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Տիեզերական ճամբար 2022» (SpaceCamp 2022) ծրագրի մեկնարկը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի և «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության համագործակցությամբ։

Ճամբարի նպատակն է օժանդակել տիեզերքին առնչվող բնագիտական առարկաներից բացառիկ ունակություններով պատանիներին՝ մասնագիտական կողմնորոշման, աստղագիտության, տիեզերական տեխնիկայի, տիեզերագիտության մի շարք այլ բնագավառներում գիտելիքների հարստացման հարցում։

Ճամբարին մասնակցելու համար կարող են դիմել տիեզերագնացության և տիեզերական հետազոտություններով հետաքրքրված 15-18 տարեկան պատանիներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից:

«Տիեզերական ճամբար 2022»-ը կանցկացվի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը՝ Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։

Ճամբարին մասնակցությունն անվճար է, հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 15-ն է:

Ճամբարի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

Մասնակիցների ընտրությունը կիրականացվի թեստի միջոցով: Թեստը հաղթահարած մասնակիցների ցանկը կհրապարակվի հուլիսի 1-ին:

Մասնակցության համար (Հայաստանից) անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով

Մասնակցության համար (արտերկրից) անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ՝ «Տիեզերական ճամբար 2022»-ն այս տարի ընդլայնում է մասնակիցների շրջանակը՝ հնարավորություն ստեղծելով նաև սփյուռքի պատանիների համար:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է ճամբարի կայքում

Տպել
Ամենաշատ