News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագրին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակից:

Նշենք, որ բնակելի և հասարակական շենքային համալիրների կառուցման, ինչպես նաև անտառ պուրակի հիմնման նպատակով առանձնացվել է 129 հեկտար մակերեսով հողատարածք, որը նախատեսվում է կառուցապատել հինգ փուլերով։

Աշխատանքային այցի ընթացքում փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է տեղի քաղաքաշինական առանձնահատկություններին և հատակագծին, հետևել է մեկնարկած շինարարական աշխատանքներին, այնուհետև անցկացրել է խորհրդակցություն։ Վերջինիս ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և կառուցապատող «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը փոխվարչապետին ներկայացրել են հնգափուլ ծրագրի մանրամասները՝ նշելով, որ վերջնարդյունքում լինելու են բնակելի միկրոշրջաններ՝ 63 բնակելի շենքերով, հիմնվելու է անտառ-պուրակ։ Միկրոշրջաններում գործելու են մանկական նախադպրոցական հիմնարկներ, հանրակրթական դպրոցներ, կառուցվելու է նաև խոշոր առևտրի կենտրոն և մարզաառողջարանային համալիր, ինչպես նաև՝ վարչա-հասարակական կենտրոն, որտեղ լինելու են բիզնես կենտրոններ, հյուրանոցներ, բազմաֆունկցիոնալ հաստատություններ։ Տարածքում նախատեսվում է նաև հիվանդանոցի կառուցում:

Կառուցապատող ընկերության ներկայացուցչի խոսքով՝ այս փուլերի ընթացքում կատարվող ներդրումները կկազմեն շուրջ 3 մլրդ դոլար, իսկ բնակելի միկրոշրջանների կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2027 թվականին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ