News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
409.64
EUR
433.52
RUB
7.69
Տեսնել լրահոսը

Արեւմտյան երկրները չեն դադարեցնում նախկին ԽՍՀՄ ժողովուրդներին գժտեցնելու փորձերը՝ օգտագործելով պատմության տենդենցիոզ մեկնաբանությունը։ Այս մասին ՌԴ ԱԳՆ-ին առընթեր սուբյեկտների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու եւ Երրորդ ռեյխի արդարացման կուրս է վերցրել։ «Վերջերս ԳԴՀ կառավարությունը հավանություն տվեց «Երկրորդ համաշխարհային պատերազմը եւ գերմանական օկուպացիան Եվրոպայում», այսպես կոչված, փաստաթղթային կենտրոնի հայեցակարգին։ Այս հայեցակարգը դրա հետ առաջին անգամ ծանոթանալիս լուրջ հարցեր է առաջացնում պատմական փաստերի համապատասխանության առումով,- ընդգծել է նախարարը,- Նախատեսվող կենտրոնի կառուցվածքը ծրագրված է այնպես, որ ոչ միայն ամեն կերպ նսեմացվի Խորհրդային Միության եւ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների ներդրումը գերմանական ֆաշիզմի ջախջախման գործում, այլեւ նույնիսկ մթագնվեն Երրորդ ռեյխի հանցանքներն՝ ուղղված ԽՍՀՄ ժողովուրդներին»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ