News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցման դեպքում գազի մատակարարումների նորմավորման պլաններ է մշակում:

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնն ասել է, որ տարածաշրջանը ցանկանում է հնարավորինս շատ գազ կուտակել եւ կարող է փոխարինել Ռուսաստանի մատակարարումների մեծ մասն այս տարի, բայց պետք է ավելին անի մատակարարումների «ամբողջական դադարեցման» դեպքում:

Ըստ Financial Times-ի, մշակվող պլանները արդյունաբերության համար գազի նորմավորում կներառեն: Ռուսաստանն արդեն դադարեցրել է մատակարարումները Լեհաստան, Բուլղարիա եւ Ֆինլանդիա՝ ռուբլով վճարման պահանջը կատարելուց հրաժարվելու համար։ Սիմսոնը նախազգուշացրել է, որ հաջորդը կարող է լինել ԵՄ «ցանկացած անդամ երկիր»։

ԵՄ-ն հայտարարել է, որ անդամ երկրները կարող են շարունակել ռուսական գազ գնել այնքան ժամանակ, քանի դեռ վճարում են եվրոյով կամ դոլարով եւ ռուբլով հաշիվներ չեն բացում ռուսական բանկերում։

Մինչ պատերազմը ԵՄ-ն գազի մատակարարումների 40 տոկոսը ստանում էր Ռուսաստանից։ Անցյալ շաբաթ այն հրապարակել էր մինչեւ 2027 թ. ռուսական էներգակիրներից հրաժարման 210 միլիարդ եվրոյի ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն վերակառուցման հարթակ կստեղծի Ուկրաինայի վերականգնումը համակարգելու համար
«Պատերազմի սկզբից ի վեր Եվրամիությունը մոբիլիզացրել է մոտ 6,2 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն․․․
Բուլղարիայից ռուս դիվանագետների արտաքսման իրավիճակում ՌԴ-ն փոխադարձաբար կպատասխանի բուլղարացի գործընկերներին. Լավրով
Բուլղարիայից ռուս դիվանագետների արտաքսումը Բուլղարիայի վարչապետի պաշտոնակատար Կիրիլ Պետկովի կողմից ձեռնարկված անկախ քայլ չէ․․․
Լավրովը կոչ է արել պարզել Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնատար նավի կալանավորման հետ կապված իրավիճակը
Նավը, կարծես, իսկապես ռուսական է՝ Ռուսաստանի դրոշի ներքո, ըստ իս՝ պատկանում է Ղազախստանին, իսկ բեռը տեղափոխվել է Էստոնիայի եւ Թուրքիայի միջեւ պայմանագրով․․․
Չավուշօղլուն ասել է, որ «հացահատիկի միջանցքի» աշխատանքի մեկնարկը հիմնականում կախված է Ռուսաստանից
Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման միջանցքի աշխատանքը զգալի չափով կախված է Ռուսաստանից, ասել է Չավուշօղլուն...
Քիսինջերը ճշտել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության կարգավորման իր դիրքորոշումը
Քիսինջերը մտավախություն է հայտնել, որ հակամարտությունն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ կարող է վերաճել մի ինչ-որ անկառավարելի բանի...
Պեսկովը տեղյակ չէ Թուրքիայում ռուսական դրոշով նավի կալանավորման մասին
Պեսկովը հավելել է, որ կալանավորման դեպքում թուրքական կողմը տվյալներ պետք է տրամադրի ՌԴ դեսպանությանը կամ գլխավոր հյուպատոսությանը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ