News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատման եւ անվտանգության հարցով ազգային հանձնաժողովների առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, կառուցողական մթնոլորտում է անցել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է հայկական հանձնաժողովի նախագահ, հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Իսկապես, մայիսի 24-ին մենք առաջին հանդիպումը անցկացրինք սահմանին։ Այս հանդիպմանը քննարկել ենք հետագա համատեղ աշխատանքի բացառապես կազմակերպչական հարցեր, եւ այս առումով հանդիպումը համարում եմ բավականին կառուցողական։ Դեռեւս չկան պայմանավորվածություններ սահմանազատման եւ սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստի ժամկետի վերաբերյալ, սակայն կա հաստատում, որ հանդիպումը կկայանա Մոսկվայում»,- ասել է նա։

Գրիգորյանը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ կկայանա տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նիստը։

«Այս հանդիպման կոնկրետ ժամկետն այժմ համաձայնեցման փուլում է, իսկ հանդիպման օրակարգում ներառված են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 (10) եւ 2021 թվականի  հունվարի 11-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցեր։ Այս օրակարգը սահմանազատման հետ կապ չունի»,- հավելել է նա:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մայիսի 23-ին հրամանագրեր են ստորագրել սահմանների սահմանազատման եւ անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ