News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ հարկ վճարողների շրջանում, ապրիլի 4-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում անցկացված գոհունակության գնահատման առցանց հարցումն ավարտվել է:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հարցումն իրականացվել է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» ծրագրի շրջանակում՝  ՊԵԿ պաշտոնական կայքում և «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային file-online» համակարգում զետեղված հարցաթերթիկի միջոցով:

Առցանց հարցմանը մասնակցել է 641 հարկ վճարող, որոնցից՝ 592-ը կազմակերպություն/ԱՁ (հարցվածների 92.4%-ը), իսկ 49-ը՝ ֆիզիկական անձ (հարցվածների 7.6%-ը): Հարցաթերթիկը բաղկացած է եղել 13 հարցից,այդ թվում՝ 2 ենթահարցից:

Հարցմանը մասնակցել են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում գործունեություն ծավալող հարկ վճարողները, որոնցից 277-ը հանդիսացել են ԱԱՀ վճարող կամ հարկման ընդհանուր համակարգում գործունեություն իրականացնող, 243-ը՝ շրջանառության հարկ վճարող, 90-ը՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (որից 18-ը ֆիզիկական անձ) և 31-ը՝ հարկային մարմնում չհաշվառված ֆիզիկական անձ:

Հարցման արդյունքների համաձայն, երբ դիտարկվում է հարցերին դրական գնահատական տված մասնակիցների մասնաբաժինը ընդհանուր թվաքանակի մեջ, ստացվում է, որ ՊԵԿ ընդհանուր գործունեությունը դրական է գնահատել հարցման մասնակիցների 86.1%-ը, իսկ հարկային մարմնի մասով՝ մասնակիցների 87.1%-ը և մաքսային մարմնի մասով` 81.2%-ը:

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ «Խնդրում ենք գնահատել ՊԵԿ աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների կատարումը կամ վարքագիծը» հարցին տրվել է ամենաշատ դրական պատասխանը (641 պատասխան, որից 595-ը կամ 92.8%-ը դրական), իսկ ամենաբարձր տեսակարար կշիռ ունեցող դրական պատասխանը տրվել է «Ինչպե՞ս եք գնահատում հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով Ձեզ ուղարկվող ծանուցումների օգտակարությունը» հարցի վերաբերյալ (431 պատասխան, որից 425-ը կամ 98.6%-ը դրական):

Հարցման շրջանակում հարկ վճարողները գնահատել են ՊԵԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակը, անդրադարձ է կատարվել նաև իրականացվող ստուգումներին։ Գնահատվող հարցերից բացի, հարկ վճարողներին հնարավորություն է տրվել ներկայացնել նաև իրենց առաջարկությունները։ Ընդհանուր առմամբ ստացվել է 163 առաջարկ, որոնք  հիմնականում վերաբերել են հարկային և մաքսային մարմինների գործունեության բարելավման հնարավոր ուղղություններին, օրենսդրական փոփոխություններին և այլ ուղղությունների: Մասնավորապես՝ ստացված առաջարկների 30.7%-ը վերաբերել է օրենսդրական կարգավորումներին, 28.8%-ը՝ խորհրդատվության և իրազեկման խնդիրներին,  25.8%-ը՝ էլեկտրոնային ծառայությունների մատուցմանը, 12.9%-ը՝ ծառայողների կողմից իրավաչափ վարքագիծ պահպանելուն և 1.8%-ը՝ մաքսային վարչարարության պարզեցմանը:

Պետական եկամուտների կոմիտեն մեծապես կարևորվում է հարցման արդյունքներն ու ստացված առաջարկները՝ հարկային և մաքսային արդյունավետ վարչարարության կազմակերպման, հարկային մարմին-հարկ վճարող երկխոսության ու գործընկերային հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Արդյունքները հնարավորություն են տալիս նաև գնահատել հարկ վճարողների վերաբերմունքը հարկային և մաքսային վարչարարության վերաբերյալ՝ հետագա բարեփոխումների առաջնահերթ ուղղություններ սահմանելու նպատակով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ