News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էվելինա Դոբրովոլսկայի հետ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ուղղություններով փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Դրանք վերաբերել են էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, դատարանների թվայնացման փորձի փոխանակմանը, միասնական ծառայությունների գրասենյակի աշխատանքներին և այլն: Նախարար Անդրեասյանն ուսումնասիրել և բարձր է գնահատել նաև զանգվածային լրատվության ոլորտի կարգավորման լիտվական փորձը:

Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարները արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Տպել
Ամենաշատ