News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 07
USD
408.2
EUR
416.32
RUB
6.61
Տեսնել լրահոսը


Մայիսի 13-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, Երևան քաղաքի ու Արարատի մարզային վարչությունների, ինչպես և Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ միջոցառմամբ ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախ՝ Ուրցաձորից Արտաշատի բաժին բերման ենթարկվեցին երկու տղամարդ՝ մեքենայով հանդերձ: Ըստ տվյալների՝ նրանցից մեկը պետք է թմրամիջոց գներ։ Իրացնողը թմրամիջոցը պետք է թողներ Երևան-Երասխ ճանապարհին: Նշված վայրում հայտնաբերվեց մոտ 22 գրամ մարիխուանայի նմանվող զանգված:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում նրանց «Կիան» խուզարկվեց։ Հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածներով փաթեթներ, որոնք, ըստ տեղեկությունների, ձեռք էին բերել Մեղրիի մի բնակչուհուց: Մայիսի 14-ին նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց: 41-ամյա կնոջ պայուսակում մեթամֆետամինի նմանվող զանգված կար: Ըստ նրա՝ «կրիստալ» տեսակի թմրամիջոցը ձեռք էր բերել օտարերկրացուց։

Նշանակվել են փորձաքննություններ:

41-ամյա կինը ձերբակալվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քրեական հետախույզները Նորապատ գյուղում թմրանյութ են հայտնաբերել
Հունիսի 30-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Նորապատ գյուղի 52-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում...
Ոստիկաններն Արենի գյուղում թմրանյութ են հայտնաբերել
Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով...
Դանակահարություն Առատաշենում. Ճշտվեց հարվածողի ինքնությունը. նա ինքնակամ ներկայացավ
Հուլիսի 2-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության...
Երևանի պարեկները հետապնդել ու բռնել են հեռախոս հափշտակած երիտասարդին
Հուլիսի լույս 1-ի գիշերը Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացրած...
Խուզարկությամբ «ՈՒԱԶ»-ում զենք ու թմրամիջոց է հայտնաբերվել
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի զենք պահելու...
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն. գործը դատարանում է
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ