News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 26-27 առցանց ձևաչափով մասնակցել է Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի 2022թ․ Եվրոպական կոնֆերանսին և Գլխավոր Ասամբլեային (The 2022 European IOI Conference and General Assembly)։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում քննարկվել են Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի (ՄՕԻ) կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը, Եվրոպայում ՄՕԻ հետագա գործունեությոնը, ինչպես նաև ԵՄ ինստիտուտների հետ հարաբերությունների ռազմավարության մշակման և Օմբուդսմենների ու նրանց աշխատակազմի էթիկայի նորմերի ուղեցույցի մշակման համար աշխատանքային խմբերի ձևավորմանը վերաբերող հարցեր։

Օրակարգային հարցերի քննարկման շրջանակներում՝ տիկին Գրիգորյանը կարևորել է Օմբուդսմենների ու նրանց աշխատակազմի էթիկայի նորմերի ուղեցույցի մշակումը ու իր հետաքրքրությունն ու պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու ձևավորվելիք մասնագիտական խմբի աշխատանքներին։

Տպել
Ամենաշատ