News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հրավերով Հայաստանում գտնվող  ԵՀԽ պատվիրակությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ:

Ինչպես հայտնում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի գրասենյակից, կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում են «Արդարության և խաղաղության ուխտագնացություն» առաքելության շրջանակում:

Հանդիպմանը մասնակցել են ԵՀԽ ներկայացուցիչներ Սյուզան Դարբերը՝ Մեծ Բրիտանիայից, Կոռնելիա Ֆյուլկրուգ-Վայցելը՝ Գերմանիայից, Կառլա Խիջոյանը՝ Շվեյցարիայից, Անի Ղազարյան-Դրիսին՝ Շվեյցարիայից: Հանդիպմանը մասնակցում էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը:

Հանդիպման մեկնարկին ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ներկայացրել է Արցախի հարցի նախապատմությունը և ներկա իրավիճակը:

Սրբազան հայրը ներկայացրել է 2020թ. 44-օրյա պատերազմի հումանիտար աղետալի հետևանքները, ներկա իրավիճակն Արցախում և Ադրբեջանի իրագործած պատերազմի հանցանքներն ու մշակութային-կրոնական կոթողների ավերածությունները պատերազմի ժամանակ: Նշվում է, որ պատվիրակության ներկայացուցիչներին հետաքրքրում էր Արցախի բնակչության ներկա սոցիալ-հոգեբանական վիճակը:

Վրթանես սրբազանը տեղեկացրել է, որ պատերազմի հետևանքները հաղթահարելու համար ակտիվորեն աշխատում են երեխաների, երիտասարդների և հարազատներին կորցրած կանանց հետ: Թեմակալ առաջնորդը հայտնել է, որ հարազատներին կորցրած կանանց համար գործում է հատուկ վերականգնողական ծրագիր: Նաև ասել է, որ որպես հոգևորական՝ հիասթափված է միջազգային հանրության արձագանքից Արցախի պատերազմին՝ տեսնելով, թե ինչպես է հիմա լուսաբանվում Ուկրաինայի ճգնաժամը, և ինչպես են արձագանքում դրան: Նա նաև նշել է, որ Արցախում գործող ՌԴ խաղաղապահ զորակազմն արժանապատվորեն իրականացնում է իր առաքելությունը:

Պատվիրակության անդամները պատմել են, որ ուխտագնացության նպատակն է տեղում՝ եկեղեցիներում և համայնքներում, ծանոթանալ հավատակից քրիստոնյաների ցավերին, մտահոգություններին: Նրանց խոսքով՝ իրենք այցելում են հատկապես այն վայրերը, որտեղի բնակիչները ցավ և տառապանք են կրել: Հավաքագրած տեղեկությունները ներկայացնելու են ԵՀԽ կենտրոնական կոմիտեին, ինչի հիման վրա կկազմվի համապատասխան զեկույց նոյեմբերին կայանալիք համաժողովին ներկայացնելու և  դրա ընթացքում անդրադարձ կատարելու նպատակով:

ԵՀԽ համաժողովն անցկացվում է 7 տարին մեկ անգամ: Նման ուխտագնացություններ տարբեր խմբեր իրականացրել և իրականացնում են աշխարհի տարբեր մայրցամաքներում:

Օրվա ավարտին ԵՀԽ պատվիրակությունը հանդիպել է նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցների հետ, ծանոթացել ծրագրային ուղղություններին, անցած 25 տարվա գործունեության պատմությանը:

Մինչև հունիսի 1-ը նախատեսված այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպելու են նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Այցելելու են Մասիս և Իջևան՝ ծանոթանալու ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերին, իսկ Երևանում հանդիպելու են Արցախից տեղահանված ընտանիքների հետ:

Պատվիրակությունը նաև այցելելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, մասնակցելու են Սրբազան Պատարագի՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լաչինի միջանցքը իրավական ռեժիմ է, իսկ այս նորը սոսկ ճանապարհ է, ոչ ոք այն միջանցք չի կոչում. Արցախցի պատգամավոր
Ոչ Հայաստանի, ոչ Արցախի իշխանությունները չեն հայտարարել, որ նոր ճանապարհը լինելու է միջանցք...
Պատերազմում պարտության պատճառներից մեկը հենց այն էր, որ դավաճանական քայլեր են եղել. Դավիթ Գալստյան
Ես չեմ կարող ենթադրություններով առաջնորդվել, մանավանդ այդ լրտեսական ցանցի բացահայտման առումով, բայց գոնե ողջունելի է, որ սկսվում է բացահայտվել…
Բերձոր հատուկ գնացած քաղաքացիները քոչարի են պարում
Այցի նախաձեռնողների մեջ է բերձորցի, պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը...
ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է «խաղաղ ապագային» ուղղված Երեւանի եւ Բաքվի ջանքերը
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի վերաբերյալ քննարկումներն ուղեկցվում են բազմաթիվ մարտահրավերներով եւ բուռն հույզերով...
«Ես հիմա չեմ պատրաստվում պատասխանել այդ հարցին». Վլադիմիր Վարդանյանը՝ Բերձորը հանձնելու մասին
Ես չգիտեմ՝ որտեղից եք դուք լսել նման բան...
Ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ