
Հունիսի 15-16-ը Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների պլանային հանդիպումն Ուկրաինայի մասնակցությամբ։ Այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի տարածած հայտարարության մեջ։
«Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը պաշտպանության նախարարների մակարդակով տեղի կունենա հունիսի 15-16-ը Բրյուսելում։ Հանդիպումը կսկսվի աշխատանքային ընթրիքով, որտեղ կհրավիրվեն գործընկերներ՝ Վրաստան, Ուկրաինա, Ֆինլանդիա եւ Շվեդիա։ Ճաշը կանցկացվի մամուլի համար փակ դռների հետեւում»,-ասվում է հաղորդագրության մեջ։