News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը


Անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր քաղաքացիները փակել են Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հիշեցնենք, որ այսօր հանրապետության մի շարք մարզերում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են արել, ճանապարհներ փակել։

Իրավիճակը լարվել է Երեւան–Սեւան ավտոճանապարհին, որը ընդդիմադիրները փակել էին։ Ոստիկանները ուժ կիրառելով ցուցարարներին հեռացրել են և բացել ճանապարհը։

Իրավիճակ լարվել է նաև Վարդենիսում, ոստիկանները ցուցարարներից պահանջել են բացել ճանապարհը, սակայն մերժում ստանալուց հետո սկսել են բերման ենթարկել նրանց։

Սպիտակում քաղաքացիները մեքենաներով փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը։ Նրանք հայտարարել են, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու Արցախը  հայկական պահելու համար պետք է հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Վանաձորում այսօր անցկացվել է ավտոերթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ