News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գինեվետ գյուղի վարչական տարածքում գնացքի գծերի մոտ տղամադու դի կա, հայտնում է shamshyan.com-ը։ 

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Ոստիկաններն ու քննիչները Երևան-Երասխ գնացքի գծերի Գինեվետ գյուղի վարչական տարածքում, մարդատար գնացքից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները ստացել են տեղեկություններ, որ տղամարդը, երբ նկատել է մոտեցող մարդատար գնացքը, առաջ է վազել և ինքնասպանություն գործելու նպատակով գլուխը դրել է գնացքի գծերի (ռելսերի) վրա: Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և սլաքավարի  ինքնությունը:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ