News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի բյուջեով Հանրային հեռուստաընկերությանը ավելի քան 6 մլրդ դրամ է հատկացվել (6 մլրդ 327 մլն): Այս թիվը «Ժողովուրդ» օրաթերթին Ֆինանսների նախարարությունից տրամադրեցին։ Նման միջոցներով Հանրայինը նախեւառաջ օրվա իշխանության հրանագ-պատվերն է կատարում։ Այդպես միշտ է եղել, ու Հ/Ը-ի քաղաքականության հիմքում ոչ թե մասնագիտական պրոֆեսիոնալ կարծիքն է եղել, այլ այդ պահին երկիրը կառավարող քաղաքական ուժի ճաշակը, քմահաճույքն ու հանձնարարականը։

Ի տարբերություն «նախկինների», սակայն, Փաշինյանի քկառավարությունը շատ ավելի հեռուն է գնացել ու այս տարի, բացի տարեկան 6 մլրդ դրամը, որ ամերիկյան մոտ 12 մլն դոլարին է համարժեք, Հանրային հեռուստաընկերությանը բյուջեից լրացուցիչ ավելի քան 420 մլն դրամ գումար էլ է հատկացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից փոխանցեցին. «Նախորդ տարի Հանրային հեռուստաընկերությանը հատկացվել է լրացուցիչ 427 մլն դրամ գումար՝ գործարկելու Առաջին լրատվական ալիքը»:

Փաստորեն, Հանրայինի պաշտոնական կայքից առանձին գործող լրատվական կայքն ու լրատվական բլոկը լրացուցիչ մոտ 430 մլն գումար է ստացել պետությունից՝ սրան էլ հավելած կոմերցիայի ու գովազդի հանգամանքը, ինչից առատորեն օգտվում է Հանրայինը փոփոխված օրենքով. ստացվում է՝ միայն հանրայինի նոր լրատվական ալիքի համար ծախսվում է մոտավոր մինչև 1 մլրդ գումար ( 2 մլն դոլար)։

Առաջին ալիքի լրատվական ծրագիրն իրականում ասես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անձնական PR-ն ապահովող հարթակ է: Այստեղ ամեն բան ըստ կառավարական կաբինետի հրահանգների է որոշվում: Գեղեցիկ քողի տակ է ներկայացվում կառավարության ամեն մի աննշան ծրագիր ճիշտ, ինչպես նախկինում:

Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի գործունեության դադարից հետո, փաստորեն, իշխանությունը վարչապետի, նրա կաբինետի ու շրջապատի համար որոշել է պետության հաշվին նոր կայք հիմնել՝ «Առաջին լրատվական ալիք»-ի անվան ներքո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հույժ կարևոր գործողությունները չեն կատարվել Փաշինյանի ցուցումով, դրա ապացույցը կարող է ներկայացնել Օնիկ Գասպարյանը»
Ինչու՞ սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈւ-ում և Արցախի ՊԲ-ում չի հայտարարվել համար մեկ մարտական պատրաստականություն...
«Ժողովուրդ». Այսօր Արցախը պահելու խնդիր ունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 42
Պատերազմից հետո ինքնորոշման իրավունքի մասին չի խոսում նաև Փաշինյանի թիմը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու խորհրդարանի...
«Հրապարակ». Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում
Նշել էինք նաեւ, որ ձայնագրության մեջ լսվում են երաժշտության ձայներ, երբեմն՝ ռաբիս երաժշտության։ Մեր այս հրապարակումը ծանր է...
«Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է
Միակ ընդդիմադիրը ՊՈՒ խմբակցությունից Թագուհի Թովմասյանն է, որը գլխավորում է մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը...
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը
Պատգամավորը 2021-ի վերջին կանխիկ գումարի պակաս չի ունեցել․ նրա մոտ կանխիկ եղել է 15 մլն դրամ եւ 8000 դոլար։ Նախորդ տարվա...
«Հրապարակ». Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն
Մեր տեղեկություններով, խորհրդարանի մատույցներում լարված իրավիճակով էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ