News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը տեխասցի 19 դպրոցականների սպանությունից օրեր անց հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է առաջնահերթություն դարձնի դպրոցների անվտանգության ֆինանսավորումը, այլ ոչ թե Ուկրաինային տրամադրվող օգնությունը, փոխանցում է BBC-ն:

«Եթե ԱՄՆ-ն կարող է միլիարդներ ուղարկել Ուկրաինա, մենք պետք է կարողանանք անել անհրաժեշտ ամեն բան՝ տանը մեր երեխաների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նա զենք կրելու թեմային նվիրված համաժողովին:

«Մենք տրիլիոններ ենք ծախսել Իրաքում եւ Աֆղանստանում եւ դրա համար ոչինչ չենք ստացել… Նախքան պետություններ կառուցելն ամբողջ աշխարհում, մենք պետք է անվտանգ դպրոցներ կառուցենք մեր իսկ երեխաների համար մեր իսկ երկրում»,- հավելել է Դոնալդ Թրամփը:

Թրամփը նաեւ մերժել է զենքի նկատմամբ վերահսկողության խստացման կոչերը՝ ասելով, որ լավ ամերիկացիները պետք է զենք ունենան՝ «չարից պաշտպանվելու համար»:

Փոխարենը, նա դպրոցի անվտանգության «վերեւից ներքեւ հիմնանորոգում» է առաջարկել՝ ուժեղացնելով մուտքի կետերը, այդ թվում՝ մետաղական դետեկտորներ եւ առնվազն մեկ զինված ոստիկան տեղակայել յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում: Նա դեմոկրատներին մեղադրել է անվտանգության այդպիսի միջոցառումներին խոչընդոտելու մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը ճնշող մեծամասնությամբ քվեարկել էր Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու օգտին։ Ամերիկացի օրենսդիրները ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից մոտ 54 միլիարդ դոլար են ուղարկել Ուկրաինա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ