News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

Ուղերձում ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ հայրենակիցներիս Հանրապետության տոնի կապակցությամբ։
Բարդ ու խրթին է եղել մեր ժողովրդի ճանապարհը դեպի անկախություն։ Հազարամյակների պետականություն ունեցած Հայաստանը դարեր շարունակ զրկված է եղել անկախությունից՝ ենթարկվելով թշնամյաց ասպատակաությունների ու արշավանքների, սակայն մենք միշտ փայփայել ենք անկախության և պետականության նվիրական երազանքը՝ այն իրականություն դարձնելով 1918 թվականի մայիսի 28-ին:

Այդ օրը՝ մայիսի 28-ին, վերածնվեց հայոց պետականությունը, և որ ամենակարևորը մեր ջանքերով՝ հայության ջանքերով։ Դարերի ընթացքում առաջին անգամ մենք ապավինեցինք մեզ և հաղթեցինք աներևակայելի պայմաններում: Այդպես էր նաև 1991 թվականին, երբ Հայաստանն անկախացավ Խորհրդային միությունից։ Մենք նույնպես հույսներս կապեցինք միայն մեզ հետ ու ամենադժվար պայմաններում հասանք հաղթանակի։

Հայաստանի Առաջին հանրապետության ծնունդը Հայաստանի պատմության շրջադարձային էջերից է։ Եվ մենք մեզ միշտ հարց ենք տալիս, թե կլինե՞ր Խորհրդային Հայաստանն ու այսօրվա ազատ ու անկախ Հայաստանը, եթե հայ ազգի անհավանական ջանքերի շնորհիվ չստեղծվեր Առաջին հանրապետությունը։ Սակայն, անկախ այս հարցի պատասխանից, մի բան ակնհայտ է՝ և՛ Առաջին հանրապետությունը, և՛ Խորհրդային Հայաստանը, և՛ այսօրվա Հայաստանի անցած ճանապարհը մեր պատմությունն են, և մենք պետք է ոչ միայն ուսումնասիրենք այդ պատմությունը, այլ նաև դասեր քաղենք դրանից։

Եվ այսօր մեր անհետաձգելի խնդիրն է շենացնել մեր հայրենիքը, այն դարձնել ամուր, մրցունակ և ապահով երկիր, համախմբվել ազգային իղձերի և նպատակների շուրջ: Յուրաքանչյուրիս արդյունավետ ու ստեղծագործ աշխատանքից է կախված մեր երկրի տնտեսության զարգացումը, սահմանների ամրությունը, պետականության ամրապնդումը, վաղվա երջանիկ ու ապահով Հայաստանի կերտումը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մեր համերաշխությունը և միասնությունը։
Տոնական այս օրը մաղթում եմ բոլորիս առողջություն, արևշատություն, բարօր արարում հանուն մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գնդապետին հայհոյած կարմիր բերետավորի պաշտոնը նույնպես բարձրացրել են
Կյաժին նշանակել են ոստիկանության Երեւանի վարչության հատուկ նշանակության…
«Փաստ». «Խաղաղությունն» ու «ժողովրդավարությունը»՝ դոլարով
Թեման, ի դեպ, չի վրիպել ռուսների «աչքից»։ Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ այս փաստը ռուսական որոշակի...
«Հրապարակ». ՔՊ-ում ներթիմային մրցակցությունը սրվել է. կատաղի պայքար է ընթանում
Չնայած վարչապետության մեկ տարվա առիթով հրավիրած ասուլիսին Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում, թե գործադիրում չեն կարող…
Հենց Փաշինյանն է մեր պետականության ու ինքնիշխանության տակ դրված ռումբը. Վահե Հակոբյան
Ասուլիսի կազմակերպման նպատակը որոշակի մեսիջներ հանրությանը հասցնելն էր․․․
Սա իմ անձի դեմ արված որոշում է, որովհետեւ ես Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր եմ. Վահե Հակոբյան
ՔՊ-ի որոշումն ինձ համար առ ոչինչ է, որովհետեւ ՔՊ-ն եւ իր ղեկավարն ինձ համար առ ոչինչ են...
«Հրապարակ». Առաջին փողը տվել է Վանոն, տարածքը՝ Անդրանիկ Մարգարյանը, օգնել՝ Գագիկ Բեգլարյանը
Թվում էր, թե գոնե իր նախկին գործընկերների նկատմամբ մի կես գրամ բարոյականություն պետք է ցուցաբերեր եւ էթիկայի կանոնները...
Ֆոտոռեպորտաժներ