News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հետախուզական հանրությունը փորձում է պարզել՝ արդյո՞ք Հյուսիսային Կորեան այս շաբաթվա սկզբին մինչ այժմ չտեսնված հատկություններով բալիստիկ հրթիռ է փորձարկել, հայտնում է CNN-ը։

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Հյուսիսային Կորեան չորեքշաբթի երեք բալիստիկ հրթիռ է արձակել, այդ թվում՝ մեկը, որն անսովոր հետագծով է անցել: Հրթիռի թռիչքի ուղին երկու պաշտոնյաների կողմից նկարագրվել է որպես «կրկնակի աղեղ», որի ժամանակ հրթիռը երկու անգամ բարձրացել է, ապա՝ իջել:

Երկու պաշտոնյաների խոսքով՝ թռիչքի հետագիծը կարող է ցույց տալ, որ նպատակը Հյուսիսային Կորեայի՝ հրթիռ արձակելու եւ թիրախին հասնելու համար Երկրի մթնոլորտ նորից ներթափանցելու կարողությունն էր:

Հրթիռի «կրկնակի աղեղի» հնարավոր երկրորդ փուլը կարող է վերադարձող մեքենայի՝ հիմնական հրթիռից բաժանումը լինել։ ԱՄՆ-ի համար դեռ պարզ չէ՝ արդյո՞ք դա պլանավորված թռիչքի երթուղու մաս էր, ասել է պաշտոնյաներից մեկը:

Պաշտոնյաներն ընդգծել են, որ ԱՄՆ հետախուզության՝ բոլոր երեք փորձնական արձակումների վերաբերյալ գնահատականը դեռ նախնական փուլում է:

Ավելի վաղ ԱՄՆ-ն, Հարավային Կորեան եւ Ճապոնիան համատեղ հայտարարություն էին տարածել՝ խորը մտահոգություն հայտնելով մայիսի 25-ին Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի եւ ավելի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների արձակման կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ