News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պարսից ծոցում ուրբաթ օրը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից երկու հունական լցանավ է առգրավվել խախտումների համար, հայտնում է Tasnim-ը։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերն այսօր  երկու հունական լցանավ են առգրավել՝ Պարսից ծոցի լազուր ջրերում կատարած խախտումների համար»,- ասվում է ուրբաթ օրը ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:

Դա տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Հունաստանն իրանական լցանավ էր ձերբակալել իր տարածքային ջրերում՝ հետագայում նավթը Միացյալ Նահանգներ տեղափոխելով:

Ուրբաթ իրանական Nour News պարբերականը հայտնել էր, որ երկիրը պատրաստվում է «պատժիչ միջոցներ» ձեռնարկել Հունաստանի դեմ՝ լցանավի առգրավման կապակցությամբ:

Իրանի նավահանգստային եւ ծովային կազմակերպությունը (PMO) չորեքշաբթի հայտարարություն էր տարածել, որում ԱՄՆ-ի կողմից ռուսական նավից իրանական նավթի կալանավորումը Հունաստանի տարածքային ջրերում «ծովահենության ակտ» էր անվանել, որը «խախտում է միջազգային չափանիշները»:

PMO-ն հայտարարել էր, որ նավն առգրավվել է Հունաստանի կառավարության կողմից այդ երկրի ափերի մոտ, իսկ նավի վրա գտնվող բեռն առգրավվել է դատարանի որոշմամբ եւ ԱՄՆ կառավարության հետ համաձայնեցմամբ:

Reuters-ը հինգշաբթի՝ վկայակոչելով անանուն աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը անցյալ ամիս Հունաստանի հարավային Էվիա կղզու մոտ կալանավորված ռուսական նավի վրա 700.000 բարել իրանական նավթ էր առգրավել:

Ուրբաթ Աթենքը հայտարարել էր, որ Իրանի ռազմածովային ուժերի ուղղաթիռները գրոհայիններին իջեցրել են երկու լցանավերի վրա:
Նրանցից մեկը՝ «Դելտա Պոսեյդոն»-ը, այդ պահին գտնվել է միջազգային ջրերում, հայտնել են Հունաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ երկրորդ լցանավը կալանավորման պահին իրանական ափերի մոտ էր:

Նախարարությունը նաեւ հայտնել է, որ երկու նավերի անձնակազմի թվում ինը հույն է եղել, նավի վրա գտնվող մյուս նավաստիների թիվը չի նշել:
Աթենքը միջադեպի մասին տեղեկացրել է Եվրամիությանը եւ Միջազգային ծովային կազմակերպությանը, հավելել են նրանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ