News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վանուատուի խորհրդարանը կլիմայական արտակարգ դրություն է հայտարարել, իսկ կղզու երկրի վարչապետը կոչ է արել 1.2 միլիարդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման մեղմման համար խաղաղօվկիանոսյան իր փոքրիկ երկրի համար, փոխանցում է Al-Jazeera-ն:

Ելույթ ունենալով Պորտ Վիլայում խորհրդարանի առջեւ՝ կղզի-պետության վարչապետ Բոբ Լաֆմանն ասել է, որ ծովի մակարդակի բարձրացումը եւ վատ եղանակն արդեն իսկ անհամաչափորեն են ազդում Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի վրա՝ նշելով երկու ավերիչ արեւադարձային ցիկլոնները եւ սաստիկ երաշտը վերջին տասնամյակում:

Խորհրդարանն ուրբաթ միաձայն կողմ է հանդես եկել առաջարկին՝ հետեւելտասնյակ այլ երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի եւ հարեւան Ֆիջիի համանման հայտարարություններին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ