News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ժամանակակից հասարակության մեջ կարծիքի ձեւավորման վրա ազդում է երիտասարդ լսարանի նկատմամբ նեղ բովանդակային կողմնորոշումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Նոր մեդիա․ Չինաստան-ՇՀԿ 2022» առցանց սեմինարի շրջանակում ասաց «Չինական երիտասարդություն» թերթի դուստր հրատարակության տեղեկատվական հավաքագրման եւ խմբագրման կենտրոնի փոխտնօրեն,  «Երիտասարդական ուղեցույց» թերթի գլխավոր խմբագիր Չժան Դանշանը։

Խոսելով բովանդակության կողմնորոշման մասին՝ տիկին Չժան Դանշանը նշեց, որ աշխարհում ձեւավորվել է Z սերունդ (1995-2010 թվականներին ծնված մարդիկ՝ 12-ից 27 տարեկան), որոնք կազմում են աշխարհի բնակչության 32 տոկոսը (2,5 միլիարդ մարդ):

Միեւնույն ժամանակ, սոցիալական ցանցերն ունեն իրենց դրական եւ բացասական կողմերը։ Կորոնավիրուսային համավարակը մարդկանց խրախուսել է անել ամեն ինչ առցանց՝ սովորելուց, գնումներ կատարելուց, նորություններ կարդալուց մինչեւ աշխատանք եւ զվարճանքի աշխարհ: Վիրտուալ աշխարհը չի կարող ազդեցություն չունենալ իրականում մարդու մտածողության վրա։ Մարդը գրեթե ամբողջությամբ կախված է բջջային հեռախոսներից եւ ինտերնետից։ Մի ամբողջ սերունդ նախընտրում է դիտել եւ վերբեռնել վիդեո բովանդակություն հանրաճանաչ սոցիալական մեդիայում, քան կարդալ ավանդական լրատվամիջոցներ:

Բայց, միեւնույն ժամանակ, այս ամենը կարող է ձեւավորել կատեգորիկ կարծիքներ, որոնք հասնում են ծայրահեղությունների։ Բանն այն է, որ օգտատերերն այժմ չափազանց քիչ ժամանակ են հատկացնում բովանդակությանը եւ արագ ընկալում ցանկացած տեղեկություն՝ առանց մանրամասների մեջ խորանալու եւ առանց այն վերլուծելու։

Հարկ է նշել, որ շատերը հետաքրքրված են քաղաքականությամբ, բայց նաեւ կենտրոնանում են միայն իրենց շահերի վրա՝ անտեսելով իշխանությունների հեղինակությունը, չընդունելով կանոններ ու ավանդույթներ հասկացությունները։

Սոցիալական ցանցերը եւ՛ ուրախության, եւ՛ զվարճանքի, եւ՛ եկամուտի աղբյուր կարող են դառնալ, ինչպես եւ կարող են պատճառ դառնալ, որ մարդ կարող է հիմարություն անել իր կամ ուրիշի հետ։

Ժամանակակից հասարակության մեջ կարծիքի ձեւավորման վրա ազդում է երիտասարդ լսարանի նկատմամբ նեղ բովանդակային կողմնորոշումը:  

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինտերնետը, ավելի ճիշտ՝ սոցիալական ցանցերը, պետք է վերահսկվեն պետության կողմից, տիկին Չժան Դանշանը նշեց, որ ոչ ոք չի կարող ամբողջությամբ վերահսկել համացանցը, թեեւ շատ կորպորացիաներ եւ կառավարություններ հետաքրքրված են դրանով։

Այնուամենայնիվ, ինտերնետը վտանգավոր ազատություն է, քանի որ սահմաններ չկան, եւ միշտ պետք է որոշ սահմաններ գծել, քանի որ կարող են առաջանալ կատեգորիկ վտանգավոր բովանդակություն եւ իրավիճակներ, որոնց պատճառով մարդկանց վնաս կարող է հասցվել։ 

 

Պարույր Սինյավսկի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ