News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում սպառողական գների աճը կարող է արագանալ մինչեւ ավելի քան 200 տոկոս, այս մասին ասվում է ​​ENAGgroup տեղական հետազոտական կազմակերպության զեկույցում, գրում է Ahval-ը։

Թուրքիայի պաշտոնական տնտեսական տվյալները, որոնք վկայում են, որ ապրիլին սպառողական գների աճը 70 տոկոսի է հասել, ճշգրիտ չեն, ասել են ENAGgroup-ում, որը բաղկացած է Թուրքիայում եւ արտերկրում գտնվող թուրք գիտնականներից, տնտեսագետներից եւ ֆինանսական վերլուծաբաններից: Այն նաեւ հայտարարել է, որ կառավարությունը նախորդ տարի հայտնել էր տնտեսության աճի մասին, սակայն իրականում այն ​​կրճատվել է:

Թուրքիայում գնաճը երկու տասնամյակի առավելագույնին հասավ, երբ 2021 թ. դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկում տեղի ունեցավ: Թուրք եւ օտարերկրյա ներդրողները սկսեցին զանգվածաբար վաճառել արժույթը, երբ Կենտրոնական բանկը, գործելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով, տոկոսադրույքներն իջեցրեց մինչեւ 14 տոկոս՝ սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցված 19 տոկոսից: Դրանից հետո տոկոսադրույքներն անփոփոխ են:

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը կեղծ ազդանշաններ է տալիս տնտեսության մասին, իսկ Կենտրոնական բանկի կողմից արժութային պահուստների եւ դրա նկատմամբ վստահելիության կորուստը թուլացնում է լիրան եւ բարձրացնում գնաճը, հայտարարել է ENAGgroup-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ