News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի պետական  ​​«Կոզլոդույ» ատոմակայանը պլանային տեխնիկական սպասարկումից եւ լիցքավորումից հետո շաբաթ օրը միացրել է իր 1000 մեգավատ հզորությամբ միջուկային ռեակտորը 5-րդ էներգաբլոկում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ատոմակայանի ներկայացուցիչներին:

«Կոզլոդույ» ատոմակայանը, որը գտնվում է Դանուբ գետի վրա, հայտարարել է, որ ռեակտորը կրկին ազգային ցանցին է միացվել շաբաթ վաղ առավոտյան՝ երկրի միջուկային էներգիայի կարգավորիչի թույլտվությունից հետո:

Ռեակտորի աշխատանքը դադարեցվել էր ապրիլի 24-ին՝ ամենամյա վերանորոգման համար:

Մեկ այլ 1000 ՄՎտ հզորությամբ ռեակտորը՝ 6-րդ էներգաբլոկը, աշխատում է ամբողջ հզորությամբ, հայտնել են կայանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ