News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պետականությունն այն սրբազան արժեքներից է, որի վրա պետք է աշխատել ամեն օր: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում NWES.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Պետականությունը երկու ճանապարհ ունի՝ կամ զարգացման, կամ հետնահանջի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր աշխատանք։ ուղղված լինի երկրի զարգացմանը»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ առավոտից փակ էր Սարդարապատի հուշահամալիրը, քանի որ պետք է այցելեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ անգամ բերման ենթարկելու դեպք եղավ, Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Ձերբակալվածներ, բերման ենթարկվածներ, իրավիճակներ, երբ այս կամ այն անձը հայտնվում է իրավապահներին տեսադաշտում, կան ցանկացած երկրում:  Որեւէ երկիր չի կարող ասել՝ մենք ժողովրդավար ենք, որովհետեւ մեզ մոտ նման դեպքեր չեն արձանագրվում: Բայց հստակ կարելի է ասել, որ ժողովրդավարությունը ոչ  ժողովրդավարությունից տարբերվում է նրանով, որ ժողովրդավարության ժամանակ պետությունը ստեղծում է մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս վեր հանել խախտումները, դրանց ոչ իրավաչափ  ուժի կիրառման, ոչ իրավաչափ վարքագծի համար անձին ենթարկել պատասխանատվության: Մյուս կողմից, այո անվտանգությունը պետք է ապոհավվի, որովհետեւ ժողովրդավարությունն առանց իրավական պետության ժողովրդավարություն չի; Մենք ճիշտ բալանսն ենք ընտրել եւ մեր ժողովրդավարական արժեքները, որոնք հիմնված են միջազգային ստանդարտների վրա, թույլ են տալիս մեզ խոսել այն մասին, որ Հայաստանը շարժվում է բացառապես ժողովրդավարական պետություն կերտելու ճանապարհով: Ավելին ասեմ, Հայաստանում արդի վիճակը՝ կապված հավաքների հետ, շատ ավելի բարձր է, քան հանդուրժելի կլիներ եվրոպական շատ երկրներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ