News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մայիսի 28-ից «Սբերբանկ»-ը նվազեցրել է ֆիզիկական անձանց հիմնական ավանդների տոկոսադրույքները, հետեւում է բանկի կայքի նյութերից։
Այժմ «Սբերբանկ»-ում ավանդների առավելագույն տոկոսադրույքը 9.5 տոկոս է կազմում, մինչդեռ նախկինում այն ​​հասնում էր 12 տոկոսի:

«Սբերբանկ»-ը նաեւ նվազեցրել է սպառողական վարկերի տոկոսադրույքները 2 տոկոսային կետով , ասվում է վարկային կազմակերպության հաղորդագրության մեջ։ Այժմ նվազագույն տոկոսադրույքը 15.9 տոկոս է, ավելի վաղ այն​​ 17.9 տոկոսի էր հասնում:

Մայիսի 30-ից բանկը կնվազեցնի նաեւ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները՝ նվազեցումը կկազմի մինչեւ 3.3 տոկոսային կետ՝ կախված բնակարանային վարկի կոնկրետ ծրագրից: Ավարտված եւ կառուցվող բնակարանների ձեռքբերման հիմնական հիփոթեքային ծրագրերի տոկոսադրույքը կկազմի տարեկան 10.9 տոկոսից սկսած (նախկինում՝ 13.9 տոկոսից): Վարկային կազմակերպությունը նախատեսում է նաեւ նվազեցնել մի շարք հիփոթեքային ծրագրերի կանխավճարը. այժմ այն ​​կկազմի գույքի արժեքի 15 տոկոսը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։ 

«Ռուսաստանի բանկը կրկին իջեցրեց տոկոսադրույքը, ինչը նաեւ թույլ տվեց մեզ նվազեցնել սպառողական եւ բնակարանային վարկերի տոկոսադրույքները բոլոր կատեգորիաների հաճախորդների համար»,- ասել է  «Սբերբանկ»-ի վարչության նախագահի առաջին տեղակալ Կիրիլ Ցարեւը, ում խոսքերը մեջբերվում է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ