News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը


«Ադմիրալ Գորշկով» հետախուզանավը «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռի փորձնական արձակման ժամանակ խոցել է ծովային թիրախը Բարենցի ծովում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Այսօր «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Գորշկով» 22350 նախագծի առաջատար հետախուզանավը Բարենցի ծովից «Ցիրկոն» հիպերձայնային թեւավոր հրթիռն արձակել է Սպիտակ ծովում գտնվող ծովային թիրախի ուղղությամբ»,- հայտնել են գերատեսչությունում:

Նշվում է, որ հրթիռը հաջողությամբ խոցել է մոտ հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախը։

«Ցիրկոն»-ն աշխարհում առաջին հիպերձայնային թեւավոր հրթիռն է, որը կարող է երկարաժամկետ աերոդինամիկ թռիչք իրականացնել՝ մանեւրելով մթնոլորտի խիտ շերտերում:

Հրթիռի առավելագույն արագությունը հասնում է ձայնի մոտ ինն արագության (մոտ 2.65 կիլոմետր վայրկյանում 20 կիլոմետր բարձրության վրա կամ ժամում ավելի քան տասը հազար կիլոմետր): Առավելագույն հեռահարությունը հազար կիլոմետր է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ