News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպական ոստիկանական գերատեսչությունը՝ Եվրոպոլը, մտահոգված է այն հարցով, թե ո՞ւմ ձեռքում կհայտնվի ԵՄ-ի կողմից Ուկրաինային մատակարարվող զենքը, գրում է Deutsche Welle-ն։

«Մի օր պատերազմը կավարտվի: Մենք ցանկանում ենք կանխել Բալկաններում պատերազմից հետո 30 տարի առաջ ստեղծված իրավիճակի կրկնությունը։ Այդ պատերազմից ստացված զենքերը մինչ օրս օգտագործվում են հանցավոր խմբերի կողմից»,- ասել է Եվրոպոլի տնօրեն Քեթրին դե Բոլը։

Դե Բոլի խոսքով՝ իր գերատեսչությունը նախատեսում է միջազգային աշխատանքային խումբ ստեղծել՝ այս հարցում ռազմավարություն մշակելու համար։ Նա նշել է, որ Եվրոպոլը գրանցում է իշխանություններին հայտնի եւ բռնության պատրաստ ահաբեկիչների եւ ծայրահեղականների գաղտնի տեղաշարժերը Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ:

Եվրոպոլի ղեկավարը հայտնել է, որ իր գերատեսչությունն այժմ կիբերհարձակումների թվի աճ է գրանցում Ուկրաինայում պատերազմի համատեքստում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ