News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 Ալբանիայի նախկին նախագահ Բուջար Նիշանին, որին հաճախ էին քննադատում աջ կենտրոնամետ քաղաքական պատկանելության համար, մահացել է առողջական լուրջ խնդիրներից հետո, շաբաթ օրը հայտնել է երկրի նախագահական գրասենյակը: Նա 55 տարեկան էր, հայտնում է AP-ն։

Նիշանիի մահվան մասին հայտարարել է Ալբանիայի ներկայիս նախագահ Իլիր Մետան։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն Նիշանին մեկ ամիս առաջ մեկնել է Գերմանիա՝ լյարդի ծանր հիվանդության բուժման համար:

Նիշանին նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2012-ից 2017 թվականներին։ 

Մինչ այդ Նիշանին զբաղեցրել է երկրի ներքին գործերի և արդարադատության նախարարի պաշտոնները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ