News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսպոկոս Գալստանյանի ձեռամբ պատարագ է մատուցվել Խորանաշատի վանքում: Այս մասին հայտնում են Տաբուշի թեմի ֆեյսբուքյան  էջում:

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՊԱՏԱՐԱԳ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԼԽԻՆ․ ԽՈՐԱՆԱՇԱՏ 800

Խորանաշատի վարդապետարանը 800 տարեկան է։ Վանքի հանրահռչակման միջոցառումների շարք է սկսվել։ Այսօր մեծաթիվ ուխտավորներով՝ զինվորականների ուղեկցությամբ և նրանց պահպանությանը ապավինելով, Սուրբ Պատարագ մատուցվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսպոկոս Գալստանյանի ձեռամբ։

Հարյուրամյակների բաժանումից հետո, Խորանաշատի վանքում գրված Ավետարանը վերադարձավ իր ծննդավայր։ Մաշտոցյան մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ Ավետարանը գիշերը չի վերադառնա Մատենադարան, այլ կգիշերի հայրենի տանը՝ Խորանաշատում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ