News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այստեղ ենք մեր խոնարհումը հայտնելու և ասելու, որ իր գործը շարունակելու ենք: Այս մասին այսօր երթի ընթացքում ասաց  ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ կանգ էր առել Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած՝ «Դիմադրություն» շարժման երթը։

Նա հիշեցրեց, որ արձանի բացման ժամանակ «կապիտուլյանտն» ասաց՝ այնպես պետք է ապրենք և աշխատենք, որ ամեն անգամ այստեղով անցնելիս՝ շիտակ նայենք Արամի աչքերին:

«Այդ սրիկան այդտեղ էլ խաբեց։ Հիմա ես ասում եմ, արի, նայի Արամի աչքերին եւ 4 տարի անց կրկնի այն, ինչ ասեցիր: Բայց մենք այս գործը շարունակելու ենք և ստեղծենք նոր որակի պետություն»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ