News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Siemens-ը Եգիպտոսում 2000 կմ երկարությամբ արագընթաց երկաթուղի կկառուցի։ Այս մասին հայտարարել է գերմանական Siemens Mobility ընկերությունը։ Պայմանագիրը նախատեսում է 15 տարով սպասարկում եւ 8 երկաթուղային կայարանների կառուցում, գրում է Deutsche Welle-ը։

Siemens Mobility-ն աշխատում է այս մեգա նախագծի վրա եգիպտական ​​Orascom Construction եւ The Arab Contractors շինարարական ընկերությունների հետ համատեղ: Siemens-ի դուստր ձեռնարկության մասնաբաժինը նախագծում կազմում է 8,1 միլիարդ եվրո, որը ներառում է 2,7 միլիարդ եվրոյի նախնական պայմանագիր առաջին գծի համար, որը ստորագրվել է 2021 թվականին։

Շուրջ 2000 կիլոմետր երկարությամբ արագընթաց երկաթուղիների ժամանակակից ցանցը կմիացնի երկրի 60 քաղաք։ Գնացքներն այս գծով կկարողանան շարժվել ժամում մինչեւ 230 կիլոմետր արագությամբ։ Ըստ Siemens Mobility-ի՝ Եգիպտոսի բնակչության մոտավորապես 90 տոկոսը կկարողանա օգտվել նոր երկաթուղային ցանցից: Նոր երկաթուղային ցանցը ամբողջությամբ էլեկտրիֆիկացված կլինի՝ 70 տոկոսով նվազեցնելով CO2-ի արտանետումները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ