News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 07
USD
409.38
EUR
417.16
RUB
6.5
Տեսնել լրահոսը

Գերմանիան մարտի վերջից Ուկրաինային «ուշադրության արժանի» զենք չի մատակարարել, հաղորդում է Die Welt պարբերականը՝ հղում անելով իր տիրապետության տակ հայտնված փաստաթղթերին:

Ինչպես գրում է պարբերականը, մարտի 30-ից մինչեւ մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայից Ուկրաինա է ուղարկվել ընդամենը երկու խմբաքանակ զենք, սակայն դրանք էլ ոչ մեծ սարքավորումներ են եղել:

Պարբերականի տվյալներով՝ վերջին երկու խմբաքանակը ներառել է 3000 հակատանկային ական եւ եւս 1600 մասնագիտացված հակատանկայի ռումբ: Գերմանիայի ՊՆ-ից հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը:

Ուկրաինային խոստացված Marder տեսակի 100 եւ Leopard 1 տեսակի 88 տանկի մատակարարման հարցը, ահղբյուրի տվյալներով, դեռեւս չի որոշվել Անվտանգության հարցով դաշնային խորհրդում: Այն արդեն հինգ շաբաթ է, ինչ դիտարկում են:

Geparde տեսակի տանկերը եւս չեն կարող մատակարարվել, քանի որ ուկրաինացի զինվորականներին դեռ պետք է սովորեցնել աշխատել դրանց հետ: Պարբերականը նշում է, որ առաջին 45 զինծառայողների ուսուցումը կմեկնարկի հունիսի 13-ին եւ կավարտվի հուլիսի 22-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ