News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած եւ այսօր մահացած զինծառայող Դավիթ Վարդանյանը Արմավիրի մարզի Նորապատ գյուղից էր, զորացրվելու էր օգոստոսի 5-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց գյուղի համայնքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարը:

«Դավիթը խելոք երեխա էր, ընտանիքում միակ տղան էր, մեկ քույր ունի: Դավիթը 44-օրյա պատերազմին էր մասնակցել, Եղնիկներում էր  ծառայել»,-ասաց համագյուղացին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդի կրակոցից մայիսի 28-ին հրազենային վիրավորում էր ստացել շարքային Դավիթ Վարդանյանը, բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ