News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում վեց ամսից ավելի է, ինչ գործում է աշխարհահռչակ բազմաբնույթ առաքման Glovo հարթակը։ Տեխնոլոգիական ընկերությունը հաջողությամբ զարգանում է Երևանում և Գյումրիում:

Սաշա Միշոդն ավելի քան 15 տարի աշխատում է ինտերնետային ընկերությունների զարգացման համար, Meta's Spanish Group-ի Դիտորդ խորհրդի անդամ է և մի քանի թվային բիզնեսի հիմնադիր:

Հայաստան այցի շրջանակներում նախատեսված էր հանդիպում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահի և ստարտափների/աքսելերատորների հետ:

«Սովորաբար, և Հայաստանը բացառություն չէ, մենք գործում ենք ամենամեծ կոսմոպոլիտ քաղաքներում, որտեղ կան հիանալի ռեստորաններ և խանութներ, հաճախորդները թվային տեխնոլոգիաներից շատ են օգտվում, հետո մենք ընդլայնվում ենք դեպի ամենամեծ քաղաքներ՝ կախված աշխարհագրական դիրքից:  Մեզ դուր են գալիս համալսարանական քաղաքները, որտեղ կան երիտասարդներ, որոնք կիրառում են թվային տեխնոլոգիաներ: Այսպիսով, մենք այժմ երկու քաղաքում ենք, ընդլայնվում ենք Հայաստանի այլ քաղաքներում: Ես հիմա քաղաքների հստակ ցուցակը չունեմ, բայց, ընդհանուր առմամբ մենք առաջին հերթին կսկսենք ամենամեծ բնակչություն ունեցող քաղաքներից»,- ասել է սաշա Միշոդը:

Glovo-ն տեխնոլոգիական հարթակ է, որը թույլ է տալիս գնել, առաքել, փոխանցել ցանկացած իր կամ ապրանք քաղաքի ներսում: Ընկերությունը, որը հիմնադրվել է Բարսելոնայում, այսօր գործում է երեք մայրցամաքների 25 երկրների ավելի քան 1300 քաղաքներում՝ Եվրոպա, Կենտրոնական Ասիա, Աֆրիկա: Աշխարհում ավելի քան 5 միլիոն ակտիվ օգտատեր ամեն ամիս օգտվում է Glovo հարթակից, պատվերները առաքվում են ավելի քան 70 հազար սուրհանդակներով, իսկ ասոցիացված գործընկերների թիվը հասնում է 130 հազարի։ Ամեն ամիս Glovo հարթակի սուրհանդակները առաքում են ավելի քան 6,7 միլիոն պատվեր բոլոր երկրներում, որտեղ առկա է ծառայությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://glovoapp.com:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ