News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ Չելյաբինսկի Լենինյան շրջանում, կեղծ թղթադրամներ իրացնելու ժամանակ, Հայաստանի երկու բնակիչներ են ձերբակալվել: Ոստիկանները կեղծարարների մոտից 1000 ռուբլի անվանական արժեքով ավելի քան հարյուր թղթադրամ են առգրավել:

Քննիչները պարզել են, որ հայաստանցիները Չելյաբինսկ են եկել գնացքով: Օպերատիվ տեղեկությունների համաձայն, չարագործները հնարավոր է առնչություն ունեն Պերմի եւ Կրասնոյարսկի մարզերում կեղծ թղթադրամների զանգվածային իրացման գործընթացին: Ներկայումս կասկածյալները կալանավորված են:

Հարուցվել է քրեական գործ` «Կեղծ թղթադրամների կամ արժեթղթերի պատրաստում եւ իրացում» հոդվածով: Այս հոդվածով մեղադրանքը հաստատվելու դեպքում, հայ կեղծարարներին սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում` մեկ մլն ռուբլի տուգանքի վճարումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ