News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 10
USD
406.28
EUR
415.5
RUB
6.72
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) կիրակի օրը հայտարարել է Եգիպտոսի եւ Հորդանանի հետ համատեղ արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտում ներդրումային նախագծերի համար 10 միլիարդ դոլար հատկացնելու մասին։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Աբու Դաբիում։ ԱՄԷ-ի լրատվական WAM գործակալության փոխանցմամբ՝ պետական ADQ հոլդինգի կողմից հատկացված միջոցները կուղղվեն հատուկ ներդրումային հիմնադրամին։

Եգիպտական MENA գործակալության տվյալներով՝ կողմերը ծրագրում են համատեղ գործընկերություն զարգացնել գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության, դեղագործության, նավթաքիմիայի, ինչպես նաեւ բնական պաշարների արդյունահանման ոլորտներում։ «Ֆոնդը կկառավարվի Աբու Դաբիի հոլդինգային ընկերության կողմից,- լրագրողներին ասել է ԱՄԷ արդյունաբերության եւ առաջադեմ տեխնոլոգիաների նախարար Սուլթան բեն Ահմեդ Ալ Ջաբերը,- Գործընկերությունը նպատակ ունի ԱՄԷ-ի, Եգիպտոսի եւ Հորդանանի միջեւ հասնել կայուն տնտեսական զարգացման եւ կնպաստի երեք երկրների միջեւ արդյունաբերական ինտեգրման աջակցությանը: Հենց արդյունաբերական հատվածն է մեր հավաքական աճի եւ առավելության հիմնական գործոնը»:

Նախարարի խոսքով՝ այս գործընկերության շնորհիվ ԱՄԷ-ն հույս ունի ինտեգրման եւ համագործակցության նոր մոդել գործարկել արաբական տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի եղբայրների հետ։ «Երեք երկրներն ունեն համատեղ առավելություններ, այդ թվում՝ մոտ 765 միլիարդ դոլարի ՀՆԱ եւ 60 միլիոն աշխատանքային ռեսուրս»,- ասել է նա: «Մենք ունենք համաշխարհային կարգի ենթակառուցվածք, ինչպիսին է Սուեզի ջրանցքը, որով անցնում է համաշխարհային ապրանքաշրջանառության մոտ 13 տոկոսը, ինչպես նաեւ ամենամեծ առեւտրային նավահանգիստները՝ Ջեբել Ալին, Խալիֆան եւ Աքաբան»:

ADQ հոլդինգը դարձել է Աբու Դաբիից ներդրումների առաջատար միջոցը՝ կառավարելով մոտավորապես 110 միլիարդ դոլարի ակտիվներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռուպցիան շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Հայաստանում 2022 թվականի ներդրումային միջավայրի վերաբերյալ հայտարարության մեջ․․․
Սերուցքային կարագ արտադրող ընկերությունը ազատվեց մաքսատուրքից. Ընկերությունը 9,9 մլրդ դրամի ներդրում կանի
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
120 միլիոն դրամի աջակցություն Նոյեմբերյանում՝ 30-ից ավելի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Նախորդ տարվա ՏԻՄ ընտրություններին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում…
«ԳեոՊրոՄայնինգ»-ը ֆինանսական աջակցություն է տրամադրել Արարատ քաղաքի մշակույթի տան վերակառուցմանը
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության Գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտին. «Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն մենք մտահոգված ենք ոչ միայն մի…
2022 թվականին օտարերկրյա ներդրումները նվազել են 65 տոկոսով կամ 50 մլրդ դրամով
Անցած տարվա համեմատ կտրուկ նվազել են Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (-33,9 մլրդ), Գերմանիայի (-22.18 մլրդ)․․․
Ներդրումային նախագծերի իրականացման մեջ անհրաժեշտ է ներգրավել տրանսազգային ընկերությունների․ Փորձագետ
Դա թույլ կտա տեղական ընկերությունների մասնակցությունը միջազգային տնտեսությանը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ