News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Պատգամավորներին միայն չեն քաշքել, կոնկրետ խփել են՝ ինձ, Աշոտ Սիմոնյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, այսինքն՝ ունեցել են հստակ հանձնարարություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Այդ կարմիր բերետները ղեկավարվում են հայտնի օլիգարխների կողմից: Մեզ համար ակնհայտ է, որ իրենց մեջ կան ոստիկանական համազգեստով հանցագործներ, որոնք կոնկրետ անուններով հարձակվում են քաղաքացիների, այդ թվում պատգամավորների վրա: Դրանց եւ տերերի անունը գիտենք, եւ իրենց հատ-հատ: Եթե իրենց թվում է, որ մարսելու են, սխալվում են: Որեւէ իշխանություն հավերժ չի: Իսկ այս իշխանությունը խիստ ժամանակավոր է»,-ասաց նա:

Սաղաթելյանը հավելեց, որ այսօրվա դեպքերով իրենց փաստաբանները եւ պատգամավորները զբաղվում են արդեն:

Նա նշեց, որ շարունակելու են իրենց ակցիաները և լինելու են տարբեր գերատեսչություններում՝ նույն օրակարգով։ «Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր մյուս հայրենակիցները, որոնք բարձր դիրքեր են զբաղեցնում, պարտավոր են դիրքորոշում հայտնել: Հունիսի 3-ը իրենց գերեզմանն է, որովհետեւ դրանից հետո իրենց բոլոր փաստարկները դառնում են անիմաստ»,-ասաց նա:

Խոսելով այսօրվա գործողություններից՝ Սաղաթելյանը նշեց, որ 19․00-ին լինելու է հանրահավաք, որը իր ֆորմատով տարբերվելու է նախորդներից: Վաղը առավոտվանից կսկսեն անհնազանդության ակցիաները, իսկ երեկոյան կլինի հանրահավաք ու երթ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժման անդամները առավոտից երթով հասել էին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները նախ թույլ չտվեցին պատգամավորներին ներս մտնել, ապա նաեւ որոշ ժամանակ անց հրմշտոց ու բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջեւ:

Կան տուժածներ եւ բազմաթիվ բերման ենթարկվածներ: Պատառոտված են ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի շապիկը, հարված էր ստացել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Հարվածներ էր ստացել նաեւ Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը, որի վերնաշապիկը պատառ-պատառ էր եղած:

Ցուցարարները կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից երթով շարժվեցին Նալբանդյան փողոցով դեպի վեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ