News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիության առաջնորդները գագաթաժողովում կփորձեն պայմանավորվել, որ պատժամիջոցների պատրաստվող փաթեթը ռուսական նավթի ներկրման էմբարգո ներառի, բայց կհանեն խողովակաշարով հում նավթի մատակարարումները: Միաժամանակ, չկարողանալով համաձայնեցնել նավթային էմբարգոյի բոլոր մանրամասները, առաջնորդները փաթեթի վերջնական համաձայնեցումը կթողնեն ավելի ուշ ժամկետի, գրում է Reuters-ը։

«Եվրոպական խորհուրդը համաձայն է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը տարածվի հում նավթի, ինչպես նաեւ Ռուսաստանից անդամ երկրներ մատակարարվող նավթամթերքների վրա, բացառությամբ խողովակաշարով մատակարարվող հում նավթի»,- ասվում է վերջին նախագծում, որին ծանոթացել է Reuters-ը:

«Ուստի Եվրախորհուրդը կոչ է անում Խորհրդին վերջնական տեսքի բերել եւ անհապաղ ընդունել այն՝ ապահովելով արդար մրցակցություն եւ հավասար պայմաններ ԵՄ միասնական շուկայում, ինչպես նաեւ համերաշխություն անդամ երկրների միջեւ՝ մատակարարման հանկարծակի խափանումների դեպքում»,- ասվում է նախագծում։

Նշվում է, որ ԵՄ անդամ 27 երկրները «հնարավորինս արագ կորոշեն խողովակաշարով մատակարարվող հում նավթի ժամանակավոր բացառումը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը գաղտնի ATACMS հրթիռներ է փոխանցել Ուկրաինային
Հրթիռներն առաջին անգամ կիրառվել են ապրիլի 17-ի վաղ առավոտյան...
Bloomberg. Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել․․․
Ուկրաինայի իրադարձությունների համար միայն գործող նախագահը չի, որ պատասխանատու է. Լուկաշենկո
Բավական է հիշել օտարերկրյա բանկերում հաշիվների մասին, կառավարիչներն իրենց ձեռքով կհանձնեն երկիրը...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ուկրաինայի քաղաքացիներին թույլատրվել է առանց վիզայի Վրաստանում մնալ երեք տարի
Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ երեք տարի
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Սմոլենսկի մարզի երկու նավթապահեստի
Այդ նավթապահեստներում եղել է 26 հազ․ խորանարդ մետր ռուսաստանյան վառելիք
Ամենաշատ