News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոր տեխնոլոգիաները թելադրում են իրենց օրենքները, մենք պետք է պատրաստվենք մեդիա ոլորտի գլոբալ փոփոխության։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում «Նոր մեդիա. Չինաստան-ՇՀԿ 2022» առցնաց սեմինարի շրջանակում ասաց  Xinhua լրատվական գործակալության գործադիր տնօրեն, լրագրող, Ձեռնարկությունների բարեփոխումների եւ զարգացման չինական ասոցիացիայի ավագ գիտաշխատող տիկին Սի Ցինը։

Խոսելով մեդիա արդյունաբերության միջավայրի վրա թվային տնտեսության ազդեցության մասին՝ տիկին Սի Ցինը նշեց, որ մարդկությունը պետք է արագ հարմարվի կյանքի նոր իրողություններին։ Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների աշխատանքին, նա նշեց, որ այս պահին նոր պայմաններում լրատվամիջոցների աշխատանքը որոշելու միասնական մեխանիզմ չկա։ Օրինակ, եթե երկու տարբեր պետություններ պաշտոնապես տարբեր տեղեկություններ են տալիս նույն իրադարձության վերաբերյալ, ի՞նչ պետք է անի համակարգչի մոտ նստած մարդը, ինչպե՞ս ստուգել եւ ո՞ւմ վստահել։ Առայժմ պաշտոնական տեղեկատվությունը մնում է միակ աղբյուրը, սակայն յուրաքանչյուր պետություն տալիս է իր պաշտոնական վարկածը, ուստի փաստերի հստակ ներկայացման խնդիրն ունի յուրօրինակ ենթատեքստ։ Շատ դժվար է հասկանալ, թե ինչն է կեղծ լուր, ինչը` ոչ։ 

Օրինակ՝ Չինաստանում բնակչության ահռելի զանգվածն ապրում է նոր թվային տնտեսության մեջ՝ մարդիկ սովորում են, խաղում, զբաղվում են բիզնեսով եւ ֆինանսներով, աշխատում են բժշկական ոլորտում եւ օգտվում են դրա ծառայություններից օնլայն։ 

 

Տեսանյութերի կոնտենտը Չինաստանում բովանդակության ներգրավման հիմնական աղբյուրն է: Նույն միտումը շարունակվում է ողջ աշխարհում։ Նրանք, ովքեր տեղեկատվություն են փոխանցում արագ, հակիրճ եւ հետաքրքիր, շահում են դիտողների բաժանորդագրությունները իրենց մեդիա ալիքներին: Շատերը վերնագրերն այնպես են ներկայացնում, որ օգտատերերից «քլիքեր» ստանան եւ արագ լսարան են կորցնում։

Թվային տնտեսությունը թելադրում է իր օրենքները մեդիա ոլորտին, որը հարմարվում է այդ օրենքներին, սակայն վերջնական սպառողը եւ տեղեկատվության մատակարարման վերջնական աղբյուրը մարդն է, նա պետք է ուշադիր լինի տեղեկատվության որակի եւ քանակի նկատմամբ, որն այժմ տրամադրում է մեդիան։  Շատ լրատվամիջոցներ չունեն կրեատիվություն եւ ինքնատիպություն, ուստի նրանք ինքնաբերաբար կկորցնեն ընթերցողների քլիքերը։ Օրիգինալ տեքստերի եւ  բացառիկության շնորհիվ թրաֆիկը կաճի եւ, համապատասխանաբար, թվային տնտեսությունը կթելադրի միտումը:

  

Խոսելով այն մասին, թե ինչու ամբողջ աշխարհի երիտասարդների մեծամասնությունը չի վստահում որեւէ լրատվամիջոցի եւ ավելի շատ վստահում է սոցիալական ցանցերին, տիկին Սի Ցինը նշեց, որ մինչ այժմ շատ դեպքերում պաշտոնական աղբյուրներին կամ համաշխարհային հեղինակավոր հրապարակումներին այլընտրանք չկա։  Այս պահին լրատվամիջոցները վերահսկվում են կառավարությունների կամ խոշոր հոլդինգների ու ընկերությունների կողմից։ Ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում երկուսի սիմբիոզ կլինի՝ վերահսկելու եւ որակյալ տեղեկատվություն տրամադրելու համար։ Սրանք այն գործընթացներն են, որոնք մեզ ցույց են տալիս, թե ուր ենք մենք շարժվում, ուր ենք ձգտում եւ ինչ խնդիրներ ունենք: 

Օրինակ՝ 2019 թվականին Xinhua-ն իր ալիքներից մեկում գործարկեց աշխարհում առաջին կին արհեստական ​​ինտելեկտին, որն ապրում է հոլոգրաֆիկ ռեժիմում։ Ո՞վ գիտի՝ ինչպիսին կլինի լրագրությունը 10 տարի անց։ 

Պանդեմիան արագացրել է օնլայն իրականության գործընթացները, եւ դա  նորմալ է մեր կյանքում։ Հետագայում լուրերն ու տեղեկատվությունը կապրեն մետատիեզերքում, իսկ թե ինչ կլինի, մեզ համար դեռ պարզ չէ։ 

 

Պարույր Սինյավսկի   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ