News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիության մշտական ​​ներկայացուցիչները հունիսի 1-ին կզբաղվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ համաձայնագրերի իրավաբանական ձեւակերպմամբ, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

Բրյուսելի գագաթաժողովի առաջին օրվա արդյունքներով ԵՄ առաջնորդները քաղաքական համաձայնություն են ձեռք բերել Ռուսաստանի Դաշնության դեմ նավթի մասնակի էմբարգոյի ներդրման վերաբերյալ, որը կազդի ծովով նավթի մատակարարումների վրա։ Խողովակով եկող նավթը պատժամիջոցների նոր փաթեթում չի ներառվի։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով՝ մինչեւ 2022 թ. վերջ ԵՄ-ն կհրաժարվի ռուսական նավթի ներկրման գրեթե 90 տոկոսից:

«Չորեքշաբթի մշտական ​​ներկայացուցիչներին հանձնարարվել էր իրավաբանական լուծում մշակել այն քաղաքական սկզբունքների իրականացման համար, որոնց շուրջ այսօր համաձայնություն ձեռք բերվեց»,- ասել է Միշելը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսին: Նա նաեւ պարզաբանել է, որ  նավթամուղով եկող նավթը կկարողանա գնել ոչ միայն Հունգարիան, այլեւ դեպի ծով ելք չունեցող ԵՄ մյուս երկրները:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը դեռ պետք է ԵՄ Խորհրդի կողմից նախարարների մակարդակով պաշտոնական համակարգման եւ հաստատման ընթացակարգ անցնի։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի պաշտոնական մատյանում հրապարակվելուց հետո, որի ամսաթիվը դեռ չի նշվում։

ԵՄ երկրները պատժամիջոցների արդեն հինգ փաթեթ են ներդրել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ ԵՄ-ի վեցերորդ փաթեթի ընդունումը հետաձգվում էր մի շարք երկրների, մասնավորապես` Հունգարիայի կողմից նավթի գնումներից լիակատար հրաժարմանն աջակցել հրաժարվելու պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը գաղտնի ATACMS հրթիռներ է փոխանցել Ուկրաինային
Հրթիռներն առաջին անգամ կիրառվել են ապրիլի 17-ի վաղ առավոտյան...
Bloomberg. Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել․․․
Ուկրաինայի իրադարձությունների համար միայն գործող նախագահը չի, որ պատասխանատու է. Լուկաշենկո
Բավական է հիշել օտարերկրյա բանկերում հաշիվների մասին, կառավարիչներն իրենց ձեռքով կհանձնեն երկիրը...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ուկրաինայի քաղաքացիներին թույլատրվել է առանց վիզայի Վրաստանում մնալ երեք տարի
Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ երեք տարի
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Սմոլենսկի մարզի երկու նավթապահեստի
Այդ նավթապահեստներում եղել է 26 հազ․ խորանարդ մետր ռուսաստանյան վառելիք
Ամենաշատ