News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2021 թ. պետական ​​բյուջեի կատարման ընթացքի քննարկման ժամանակ շնորհավորել է բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության` Հայաստանում հաջող անցկացման կապակցությամբ։

Նրա խոսքով` անկախության ամբողջ ընթացքում հանրապետությունում երբեք օլիմպիական սպորտաձեւերի Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն չի անցկացվել։

«Տարօրինակ է հնչում, բայց երբ իմացա այդ մասին, շատ զարմացա. փաստորեն, անկախության ամբողջ ընթացքում Հայաստանում երբեք օլիմպիական սպորտաձեւերի Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն չի անցկացվել։ Դա այնքան էլ լավ չէ: Հուսանք` ապագայում ավելի շատ նման մրցաշարեր կտեսնենք: Վերջին մասշտաբային միջոցառումը Հայաստանում՝ այս առաջնությունից առաջ շախմատի օլիմպիադան էր, որն անցկացվել է, եթե հիշողությունս չի դավաճանում, 1995-ին կամ 1996-ին»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց նաեւ, որ հաջորդ տարի Հայաստանում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

«Վստահ եմ, որ այն նույնպես կանցկացվի բարձր մակարդակով»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած հայ մարզիկներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ