News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս ձմռանը Մեծ Բրիտանիայում վեց միլիոն տնային տնտեսություններ, ինչպես նաեւ ողջ Եվրոպայում սպառողները, կբախվեն առավոտյան եւ երեկոյան էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով, գրում է Սայմոն Ջենքինսը The Guardian-ում:

Եվ դա չնայած այն բանին, որ Եվրոպան Ռուսաստանին օրական վճարում է մոտ մեկ միլիարդ դոլար այն գազի ու նավթի համար, որը նա շարունակում է սպառել։ Սա խենթություն է թվում: Վճարումները դադարեցնելու ԵՄ առաջարկները հասկանալի պատճառներով բախվում են Ռուսաստանին մոտ գտնվող եւ նրա հանածո վառելիքից մեծապես կախված երկրների դիմադրությանը։ Գերմանիան իր նավթի 12 տոկոսը եւ գազի 35 տոկոսը Ռուսաստանից է գնում։

ԵՄ-ն Բրյուսելում կարծես չգիտի ինչ անել։ Դիվանագիտական փոխզիջում է ձեռք բերվել, ինչը բացառություն է խողովակաշարերով ներմուծման պատժամիջոցներից, որը հօգուտ Հունգարիայի եւ Գերմանիայի կլիներ, սակայն ոչ մի գործնական ծրագիր չի համաձայնեցվել: Իրական պատճառն այն է, որ պատժամիջոցային զենքի մասին վեճերը վերածվել են մաչոյի հռետորաբանության։ Նրանք պետք է դրդեն օտարերկրյա ռեժիմին փոխել իր համար անընդունելի քաղաքականությունը։ Սա հազվադեպ է տեղի ունենում, եթե ընդհանրապես երբեւէ տեղի է ունենում, իսկ Ռուսաստանի դեպքում այս ռազմավարությունն ակնհայտորեն ձախողվել է։ Հիմնավորողներն այժմ պնդում են, որ պատժամիջոցներն ընդամենը զսպող գործոն են, որոնք նախատեսված են միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում աշխատելու համար:

Պատժամիջոցները, հնարավոր է, վնաս են հասցրել Ռուսաստանի վարկունակությանը, սակայն գազի համաշխարհային գների միայն 70 տոկոսով աճը մեծացրել է նրա վճարային հաշվեկշիռը: Առեւտրային հաշվի դրական սալդոն, ըստ կենտրոնական բանկի, այժմ ավելի քան երեք անգամ գերազանցում է ներխուժումից առաջ մակարդակը: Միեւնույն ժամանակ, պատժամիջոցներն ակնհայտորեն վնասում են դրանք սահմանած Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներին։

Անհեթեթություն է ակնկալել, որ Հունգարիան կհամաձայնի տուժել էներգիայի պակասից եւ, ինչպես ինքն է ասում, «կռմբակոծի» իր տնտեսությունը՝ առանց որեւէ հստակ նպատակի կամ ժամանակացույցի։ Պատժամիջոցները դժվարությամբ ապամոնտաժվելու սարսափելի սովորություն ունեն։ Ամենավատն առջեւում է։ Պատժամիջոցներին ի պատասխան՝ Ռուսաստանը սպառնացել է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա, ինչն ավելի է բարձրացրել գներն իր օգտին։ Նա արդեն արգելափակում է սեւծովյան նավահանգիստները, որտեղից միլիոնավոր տոննա ուկրաինական հացահատիկ է սովորաբար ուղարկվում արտաքին աշխարհ։ Այս շրջափակումը հանգեցրել է հացահատիկի գների 48 տոկոսով բարձրացման՝ համեմատած 2019-ի մակարդակի հետ՝ կործանարար ազդեցություն ունենալով շուկաների վրա, հատկապես Աֆրիկայում: Սա նաեւ իր հերթին ավելացրել է հացահատիկի ռուսական արտահանման արժեքը։ Ռուսաստանը առաջարկել է վերացնել շրջափակումը, եթե պատժամիջոցները չեղարկվեն։ Արեւմուտքը չի կարող աչք փակել իր պատժամիջոցների պատերազմի անցանկալի հետեւանքների վրա։

ՆԱՏՕ-ն ցուցաբերում է ողջամիտ բծախնդիրություն՝ թույլ չտալով, որ Ուկրաինայում պատերազմի վերածվի համաեվրոպական հակամարտության։ Պատժամիջոցները նման նրբություններ չգիտեն։ Միլիոնավոր անմեղ մարդիկ ողջ Եվրոպայում եւ նրա ափերից հեռու կտուժեն պարենի եւ էներգիայի գների կտրուկ աճի պատճառով։ Մատակարարման գծերը խախտված են։ Առեւտրային կապերը փլուզվում են։ Տուժողները հիմնականում աղքատներն են։

Նպատակը` ստիպել Ռուսաստանին դուրս բերել իր զորքերը Ուկրաինայից, ակնհայտորեն չի իրականացվել: Սակայն մնացած Եվրոպային եւ արտաքին աշխարհին հասցված վնասն այժմ ակնհայտ է: ԵՄ-ն պետք է շարունակի աջակցել Ուկրաինային ռազմական գործողություններում եւ չեղարկի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Դրանք ինքնակործանարար են եւ անիմաստ դաժան»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը գաղտնի ATACMS հրթիռներ է փոխանցել Ուկրաինային
Հրթիռներն առաջին անգամ կիրառվել են ապրիլի 17-ի վաղ առավոտյան...
Bloomberg. Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել․․․
Ուկրաինայի իրադարձությունների համար միայն գործող նախագահը չի, որ պատասխանատու է. Լուկաշենկո
Բավական է հիշել օտարերկրյա բանկերում հաշիվների մասին, կառավարիչներն իրենց ձեռքով կհանձնեն երկիրը...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ուկրաինայի քաղաքացիներին թույլատրվել է առանց վիզայի Վրաստանում մնալ երեք տարի
Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ երեք տարի
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Սմոլենսկի մարզի երկու նավթապահեստի
Այդ նավթապահեստներում եղել է 26 հազ․ խորանարդ մետր ռուսաստանյան վառելիք
Ամենաշատ