News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուլղարիայի արտգործնախարար Թեոդորա Գենչովսկայայի հետ հանդիպումից հետո ասել է, որ Բուլղարիան շուտով կսկսի ադրբեջանական գազ ստանալ Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատարով (IGB), հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ադրբեջանը Բուլղարիային գազ կմատակարարի 25 տարի, ինչպես ավելի վաղ համաձայնեցվել էր երկու երկրների միջեւ։ Այսօր Բուլղարիան Եվրոպայում ադրբեջանական գազ ստացող երեք երկրներից մեկն է։ Համոզված ենք, որ Հունաստանի հետ փոխկապակցման գծի շինարարությունը կավարտվի մոտ ապագայում, եւ Բուլղարիան կսկսի ադրբեջանական գազ ստանալ դրա միջոցով։ Սա մեծ ներդրում կլինի Բուլղարիայի էներգետիկ անվտանգության մեջ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

Նշենք, որ ավելի վաղ Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել էր, թե երկիրը հուլիսի 1-ից կկարողանա գազը ամբողջ ծավալով ստանալ Ադրբեջանից՝ անկախ Հունաստանի հետ միջհամակարգային գազատարի կառուցումից։

Ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա (Իտալիա, Հունաստան եւ Բուլղարիա) սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 31-ին՝ TAP գազատարով։ Սակայն միջհամակարգային գազատարի բացակայության պատճառով Բուլղարիա ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը նախատեսվածից 4 անգամ պակաս է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ