News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները եւ Չինաստանը համաշխարհային ամենախոշոր երկու տնտեսություններն են։ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը միակ գլոբալ միջուկային գերտերություններն են։ Այնուամենայնիվ, Թուրքիան աշխարհագրական դիրքի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ զարմանալիորեն աղետալի որոշումներից կազմված հեթ-թրիկի պատճառով ներկայում կարող է ավելի ազդեցիկ լինել, քան բոլոր երեք երկրները, գրել է Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի ավագ խորհրդական Հառլան Ուլմանը։

«Թուրքիան պետք է համաձայնի, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին, ինչպես պահանջում է Վաշինգտոնյան համաձայնագրի միաձայնության մասին դրույթը։ Մինչեւ այժմ Թուրքիան վճռականորեն առարկում էր երկու երկրների դեմ՝ Քրդստանի Աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ, որը Թուրքիան ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել) ենթադրվող աջակցության կամ ճանաչման հիման վրա։

 1936թ. Մոնթրյոյի կոնվենցիան սահմանափակում է ոչ ափամերձ երկրների ռազմանավերի մուտքը Սեւ ծով։ Եթե հումանիտար ծովային տրանսպորտը Դարդանելի նեղուցով նախատեսում է կենսականորեն անհրաժեշտ գյուղտղնտմթերքների բեռնափոխադրում Օդեսայից՝ գլոբալ բաշխման համար, պոտենցիալ սովը կանխելու նպատակով, եւ պահանջում է ռազմածովային ուղեկցություն, միակ իրավակիրառ երկիրը հանդիսանում է Թուրքիան, որը կարող է թույլ տալ կամ արգելել ռազմանավերի տարանցումը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բռնկուն է, եւ նոր անդամների հարցում չհամաձայնելը ջախջախիչ հարված կհասցնի ՆԱՏՕ-ին, ավելի լուրջ, քան եթե Ֆրանսիան 1966թ., Շառլ դը Գոլի օրոք դուրս գար դաշինքի ռազմական մասից։ Պուտինը հիանալի հասկանում է այս իրավիճակը։ Անշուշտ, նա ամեն հնարավոր բան կանի, որպեսզի համոզի Էրդողանին չհամաձայնել նրանց անդամակցությանը։

Ինչ վերաբերում է ծովային տրանսպորտի որեւէ տեսակին՝ Օդեսայից ցորեն եւ այլ գյուղտնտմթերքներ փոխադրելու համար, խոչընդոտները հսկայական են։ Ռուսաստանը կհամաձայներ դրան միայն ծառայության դիմաց ծառայության մատուցման, օրինակ՝ պատժամիջոցները հանելու դեպքում։ Օդեսայի մատույցներն ականապատված են։ Ուկրաինան հարկադրված է լինելու համաձայնել նավահանգստից նավահանգիստ անվտանգ ուղիների անցկացմանը։ Միավորված Ազգերի Կազմակերպության բանաձեւը անպայման տալու է Գլխավոր ասամբլեան, քանի որ Ռուսաստանը վետո կդնի ցանկացած առաջարկության վրա Անվտանգության խորհրդում։

Ոմանք պնդում են, որ ՆԱՏՕ-ի ռազմանավերը կարող են պահանջվել բռնի ներխուժման դեպքում։ Բայց դա կարող է հանգեցնել սրացման եւ անգամ պատերազմի ծովում։

Եթե Թուրքիայի դիրքորոշումը կոշտանա Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության կամ ՆԱՏՕ-ի կամ երրորդ երկրների նավերի մուտքը Սեւ ծով թույլատրելու հարցում, լավ տարբերակները շատ չեն լինի։

Մոնթրյոյի կոնվենցիան պատմական արտեֆակտ է, որի վաղեմության ժամկետը վաղուց ավարտվել է։ Հետաքրքիր է, որ կոնվենցիայի չորս նախնական մասնակիցներից, ներառյալ Թուրքիան, Բուլղարիան եւ Ռումինիան, ԽՍՀՄ-ն այլեւս գոյություն չունի։ Իսկ Վրաստանը եւ Ուկրաինան այն ժամանակ գոյություն չունեին։ Բայց կոնվենցիան մնում է ուժի մեջ։ Դրա փոփոխությունը քիչ հավանական է, քանի որ Թուրքիան  առաջատար դեր է խաղում՝ հաշվի առնելով երկիրը բաժանող Բոսֆորի եւ Դարդանելի աշխարհագրական դիրքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնը հայտարարել է, որ Կիևի գլխավոր մարտահրավերը հրետանու բացակայությունն է
Այնուհետև, կասեի՝ հակաօդային պաշտպանություն...
Բունդեսվերը Ուկրաինայի ԶՈւ-ին կհանձնի 10 000 արկեր. գերմանացի գեներալ
Առաջիկա օրերին Գերմանիան Ուկրաինային կտա 10 հազար հրետանային արկեր...
ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. Bloomberg
Հայտարարության մեջ, որը կարևորում է Տեխասի և թուրքական արդյունաբերության մեջ ներդրումները...
Մակրոնի հայտարարությունն Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին զայրացրել է ամերիկացի պաշտոնյաներին. Bloomberg
Մակրոնի խոսքերը կարող էին հակառակ ազդեցություն ունենալ...
Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու
Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել․․․
Զելենսկին Դանիլովին ազատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից
Այս պաշտոնում է նշանակվել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն...
Ամենաշատ