News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրաքի խորհրդարանը քայլեր է ձեռնարկում թուրքական զորքերին երկրի հյուսիսից արտաքսելու համար, գրում է Mehr-ը։

Իրաքի խորհրդարանի անդամներից մեկը հայտնել է, որ տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչներ քայլեր են ձեռնարկում թուրքական ուժերին Իրաքի հյուսիսային տարածքից դուրս մղելու համար։

«Կանցկացվեն կառավարության եւ խորհրդարանի նիստեր՝ այդ ուժերին արտաքսելու միջոցները քննարկելու համար, դրանք ներկայումս օկուպացիոն ուժեր են համարվում։

Նշելով, որ իրաքյան տարածքում Թուրքիայի ներկայության մասին լռությունը հանգեցնում է այդ թուրքական ուժերի ներթափանցման մեծացմանն ու ընդլայնմանը դեպի իրաքյան տարածքի խորք, նա Թուրքիայի գործողություններն անվանել է Իրաքի ինքնիշխանության խախտում, որը սպառնում է երկրի ազգային անվտանգությանը։

«Հանձնաժողովը հրատապ խնդրանքով դիմել է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին՝ անվտանգության հարցերով խորհրդակցություն անցկացնելու համար, որպեսզի քննարկեն թուրքական ագրեսիայի հարցը։ Որովհետեւ թուրքական բանակն անարգել մտել է իրաքյան հողի խորքերը»,- ասվում է Իրաքի խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի անդամի հայտարարության մեջ:

Հյուսիսային Իրաքում գտնվող թուրքական զորքերը երկար ժամանակ խախտում են երկրի օդային տարածքն ու ցամաքային տարածքը՝ PKK-ի դեմ պայքարի պատրվակով։ Ինքնիշխանության այս խախտումները շարունակվում են Իրաքի կենտրոնական կառավարության եւ պաշտոնյաների մշտական դատապարտման եւ բողոքի ֆոնին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ