News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմեն քաղաքում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերանորոգվի Մենեմենի քաղաքապետարանի միջոցներով։

Մենեմենի քաղաքապետ Թահիր Շահինը հայտնել է, թե հաջողությամբ ավարտել են հունական Սուրբ Կոստանտին եկեղեցու վերանորոգումը, որից հետո վերանորոգելու են նախկինում «Հայկական թաղամաս» կոչվող Էսաթփաշայում գտնվող հայկական եկեղեցին։  «Մենք հանձն ենք առել, որ մեր մշակույթային ժառանգությունը պահպանենք եւ այն մարդկությանն ի սպաս դնենք», -ասել է քաղաքապետը։

Նշենք, որ Մենեմենի Սուրբ Սարգիս եկեղեցին օգտագործվել է մինչեւ 1922 թվականը, որից հետո այն գործածվել է որպես զինվորական պահեստ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ